Սաակաշվիլին խոստացել է դատախազության «քթի մուխը հանել» հարցաքննության ժամանակ
Աշխարհ
Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է գնալ դատախազություն հարցաքննության և «բոլորի քթի մուխը հանել»: Այդ մասին նա հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքին:
«Գոյություն ունի ռեկետի, կոռուպցիայի պետական համակարգ՝ բացարձակապես մաֆիոզային, փտած՝ կառավարության և իրավապահների հովանու ներքո: Ո՞վ է ներգրավված այնտեղ: Եվ գյուղատնտեսության նախարարությունը, և Ուկրաինայի Պետական ֆիսկալ ծառայությունը, և ՆԳՆ-ն ու դատախազությունը, ինչպես նաև ինչ-որ առանձին տարրեր: Եվ, իրոք, տեղի է ունենում այն, որ փոքր մարդը բոլորովին պաշտպանված չէ: Իսկ դու ուզում ես այսպե՞ս գնալ: Կհարցաքննենք քեզ, գործ կբացենք քո դեմ: Իսկ Սաաակաշվիլին քեզ կկոծկի՞: Սաակաշվիլիին էլ կհարցաքննենք: Ես կգնամ այնտեղ՝ այդ դատախազություն, ես նրանց քթի մուխը կհանեմ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Ինչպես հայտնի է դարձել, հունվարի 20-ին Կիևի շրջանի դատախազությունը հարցաքննության է կանչել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին՝ իրեն հայտնի կոռուպցիոն իրավախախտումների մասին տեղեկություններ տրամադրելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան