ԻԼԻՊ-ի գրոհայինը տեսագրել է սեփական մահը (տեսանյութ)
Աշխարհ
Daily Star պարբերականը հրապարակել է մի տեսանյութ, որը նկարահանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինը՝ իր մահից երկու րոպե առաջ:
Տեսախցիկն ահաբեկիչն ամրացրել է իր հագուստի վրա: Այն ֆիքսել է, թե ինչպես է ԻԼԻՊ-ի արմատականն` այլ ծայրահեղականների ընկերակցությամբ, փորձում ոչնչացնել զինծառայողներին, որոնք թաքնվում էին երկու շենքերում:
Զինյալները նռնակներ են նետել տների պատուհանների և տանիքների վրա, որոնցում գտնվել են զինծառայողները: Ի պատասխան ահաբեկիչների գործողությունների՝ զինվորականները կրակ են բացել գրոհայինների վրա:
Ինչ-որ պահի արմատականը, ով իրականացրել է նկարահանումը, սկսել է շենքի մոտ դրված պարկերի միջև անհայտ օբյեկտ փնտրել: Հենց այդ պահին նրան գնդակահարել են: Գրոհայինը հասցրել է կանգնել, իսկ հետո ընկել գետնին:
Պարբերականի տվյալներով՝ կադրերը հնարավոր է՝ արվել են 2015 թվականի ամռանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից