ԱՄՆ 11 նահանգում արտակարգ դրություն է հայտարարված
Աշխարհ
Միացյալ Նահանգների Արևելյան ափի արդեն 11 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն' կապված ձյան չդադարող տեղումների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունվարի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել ինքնաթիռների ավելի քան 7100 չվերթներ: Հյուսիսային Կարոլինայում և մայրաքաղաք Վաշինգտոնում օրվա երկրորդ կեսից փակված են խոշոր օդանավակայանները: Մայրաքաղաքում մինչև հունվարի 25-ը դադարեցվել է հասարակական տրանսպորտի շարժը:
Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում են հազարավոր մեքենաներ: Առատ տեղումների հետևանքով Վիրջինիայում գրանցվել է ավելի քան 900 ճանապարհատրանսպորտային պատահար:
Օդերևութաբանները նախապես կանխատեսել էին մինչև 60 սմ ձյան տեղումներ Վաշինգտոնում, սակայն գիտնականներն այժմ չեն բացառում մինչև 90 սմ տեղումների հավանականությունը:
ԱՄՆ մյուս նահանգներում ձյան տեղումները համեմատաբար ավելի քիչ կլինեն: Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների մի շարք շրջաններում կա ջրհեղեղի վտանգ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)