ՄԱԿ-ում 15 երկիր զրկվել է ձայնի իրավունքից՝ պարտքերի պատճառով
Աշխարհ
ՄԱԿ-ի բյուջեում ամենամյա ներդրումը չի կարողացել վճարել 15 երկիր, այդ թվում՝ Վենեսուելան, հայտնում է Associated Press- ը:
Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նամակում:
Նշվում է, որ այդ ցուցակում ներառվել նաև Իրանը: Ավելի ուշ, Գլխավոր ասամբլեայի մամուլի քարտուղար Դանիել Թոմասը հայտարարել է, որ Իրանը «հենց նոր է վճարել» և կարող է քվեարկել:
Պան Գի Մունը պարզաբանել է, որ Գլխավոր ասամբլեան պարտապաններին թույլ կտա քվեարկել, եթե նրանք ապացուցեն, որ վճարման ուշացումը տեղի է ունեցել իրենցից անկախ հանգամանքներում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից