ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի այցն Ադրբեջան հետաձգվել է
Աշխարհ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկի Կանեվրայի ծրագրված այցն Ադրբեջան հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Իլկկի Կանեվրայի փոխարեն Ադրբեջան կայցելի նրա տեղակալը: Կանեվրայի այցի հետաձգվելու պատճառները հայտնի չեն:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը պետք է հունվարի 25-ին հանդիպումներ անցկացներ Ադրբեջանի խորհրդարանում, ինչպես նաև այլ պաշտոնական անձանց հետ:
Հանդիպումների ընթացքում ծրագրված էր քննարկել ԵԱՀԿ ԽՎ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, այլ հարցեր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան