Սիրիական բանակը Լաթաքիայում ահաբեկիչներից 120 կմ տարածք է ազատագրել
Աշխարհ
Սիրիայի բանակը վերջին երկու օրերի ընթացքում զգալի հաջողությունների է հասել ահաբեկիչների դեմ պայքարում: Կառավարական զորքերին աշխարհազորայինների աջակցությամբ հաջողվել է գրոհայիններից 120 կմ տարածք ազատագրել հյուսիսային Լաթաքիայի նահանգում, հայտնում է РЕН ТВ-ն:
Հատուկ գործողության արդյունքում ահաբեկիչների մեծ մասը ոչնչացվել է, ողջ մնացածները փախել են դեպի Թուրքիայի հետ սահման, հայտարարել են Սիրիայի բանակի հրամանատարությունից:
Բացի Սիրիայում հողի մեծ կտորից գրոհայիններին դուրս մղելուց՝ զինվորականներին հաջողվել է արգելափակել ահաբեկիչների մատակարարման ուղիները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան