Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Քերիի ու Ֆաբիուսի հետ
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի իր գործընկերներ Ջոն Քերիի և Լորան Ֆաբիուսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ զրույցում քննարկվել է ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ նախատեսվող բանակցությունների հարցը: Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Քերիի հետ զրույցից հետո Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ֆաբիուսի հետ: Այս անգամ ևս քննարկվել են սիրիական զարգացումներն ու այս թեմայով Ժնևում կայանալիք բանակցությունները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից