Ճապոնիայում ութ մարդ է զոհվել ձյան տեղումների հետևանքով
Աշխարհ
Վերջին երկու օրը Ճապոնիայում ութ մարդ է զոհվել երկրում ձյան առատ տեղումների պատճառով: Նրանցից երեքը հունվարի 25-ին դարձել են ձնահյուսի զոհ, որը մի բնակելի տուն է քշել-տարել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս-արևմուտքի Տոտորիի պրեֆեկտուրայի լեռնային շրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նախօրյակին Ճապոնիայի տարբեր շրջաններում ձնահողմի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Հիմնականում նրանք մահացու վերքեր են ստացել ընկնելու կամ ճանապարհային պատահարների հետևանքով: Շուրջ 200 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել:
Հունվարի 25-ին ձյան տեղումների պատճառով չեղարկվել է արդեն 144 ներքին չվերթ: Ձնահողմի պատճառով Հոնսյու կղզու Օկայամա կայարանի շրջանի մայրուղում կանգնեցվել է արագընթացիկ երկաթուղու գնացքը, որտեղ հարկադրված է եղել գիշերն անցկացնել շուրջ 110 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից