ԻԼԻՊ-ի գրոհայինները սպառնացել են բրիտանացի վարչապետին
Աշխարհ
«Իսլամական պետության» գրոհայինները սպառնալիքներով են հանդես եկել Մեծ Բրիտանիայի հասցեին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկիչները դահիճների կողմից պատանդների գլխատմամբ տեսանյութ են հրապարակել, որոնք մասնակցել են Փարիզի հարձակումներին:
Տեսագրությունը միայն հիմա է հրապարակվել, որովհետև դրանում արմատականները չէին ձգտում ցույց տալ դահիճ ահաբեկիչներին, ովքեր հարձակումներ են իրականացրել Փարիզի վրա, այլ ցանկանում էին վախեցնել ԱՄՆ-ի գլխավորությամբ հակաահաբեկչական կոալիցիայի անդամ երկրներին:
Տեսահոլովակում հիշատակվում և ցույց է տրվում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հաղորդում է AFP-ն: Զինյալները հայտարարում են, որ բոլոր նրանք, ովքեր դարձել են իրենց թշնամին, «չեն խուսափի իրենց սրից»:
Նշենք, որ տեսանյութում դահիճների թվում հայտնվել են չորս բելգիացի, երկու ֆրանսիացի և երկու իրաքցի, որոնք մասնակցում էին 2015 թ. նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին: Այն ժամանակ ԻԼԻՊ-ի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 139 մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից