Օլանդը մեկնաբանել է ԻՊ-ի գրոհայինների տեսանյութը՝ Փարիզում ահաբեկչություններն իրագործողների մասին
Աշխարհ
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների տեսանյութը՝ Եվրոպայի հասցեին սպառնալիքներով և Փարիզում ահաբեկչություններն իրագործողների ցուցադրմամբ, որը տեղադրվել է համացանցում, չի կարող ահաբեկել ֆրանսիացի ժողովրդին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ նմանատիպ տեսանյութերը միայն խայտառակում են հենց ահաբեկիչներին:
«Ոչինչ չի վախեցնի մեզ, ոչ մի սպառնալիք չի կարողանա սասանել Ֆրանսիան ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- մեջբերում է AFP-ն Օլանդի խոսքերը:
Հիշեցնենք, որ ԻՊ-ի գրոհայինները համացանցում տեսահոլովակ են տարածել, որում ցուցադրված է պատանդների սպանությունը: Այս անգամ որպես դահիճ են հանդես եկել 2015 թ. նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կատարողները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան