Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին «Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումը Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) Թրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ Արաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանել Հայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրը ԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին Տոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացման Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան Պեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճով 

«Դեռ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու, Գալո՛ւստ Գրիգորիչ»

Վերլուծական

Հայաստանի ներքաղաքական կյանքում հետզհետե սկսում են թեժանալ նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քննարկումները, կարծիքների միջև առկա բախումները թևակոխում են միանգամայն նոր փուլ, որոնք ընդամենը մեկ բան են փաստում՝ ընդդիմությունը կտրականապես հրաժարվում է իշխանությունների կողմից հնչող՝ երկրում ընտրական բարեփոխումներ անցկացնելու մասին հավաստիացումների անկեղծությանը հավատալուց՝ համարելով այս ամենն իսկական աչքակապություն, ֆարս, որին իշխողները դիմում են՝ ընդամենն արտաքին աշխարհում Հայաստանի ժողովրդավարական իմիջն ինչ-որ կերպ փրկելու հույսով:

Ոմանք գուցե ընդդիմությանը մեղադրեն ավելորդ հոռետեսության մեջ, ինչպես, օրինակ, դա անում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, բայց պետք է խոսոտովանենք, որ մեր երկրի պատմության հատկապես վերջին տասնամյակներում տեղի ունեցած ընտրություններում տեղ գտած զանազան ապօրինություններն ու խարդախությունները պարզապես թույլ չեն տալիս շատերին՝ վստահություն տածել հայրենի իշխանությունների կողմից նախաձեռնած գրեթե ցանկացած բարեփոխման նկատմամբ:

Հիմա. ո՞րն է այս անգամ բարձրացած աղմուկի, եթե կարելի է այսպես արտահայտվել, բուն պատճառը: Այն հանգամանքը, որ ներկայիս Ընտրական օրենսգիրքն ամենևին էլ զերծ չէ թերություններից ու մի շարք վիճելի կետերից, որոնք թույլ են տալիս երկակի մեկնաբանություններ հնչեցնել, հայտնի ու անհերքելի իրողություն է, որքան էլ ինչ-որ մեկը փորձի վարդագույն երանգներ հաղորդել ներկայիս օրենսգրքին. ապացույցը խայտառակ հանրաքվեն էր, որի արձագանքները մինչ օրս շարունակում են լսելի լինել ժողովրդի շրջանում:

Աղմկահարույց հանրաքվեն միայն փաստում էր ներկայիս Ընտրական օրենսգրքի սնանկությունն ու անզորությունն այն դաժան իրականության պայմաններում, որում հայտնվել է հայաստանյան՝ առանց այն էլ թերի ժողովրդավարությունը: Հասկանալով ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը՝ իշխանությունները, իհարկե, ոչ բացառապես սեփական բարի կամքով, նախաձեռնեցին նոր Ընտրական օրենսգրքի ստեղծման և ընդունման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ՝ հույս ունենալով Հայաստանում ստեղծել ժողովրդավարության իմիտացիա, իմիտացիա, որը, սակայն, կլիներ շատ ավելի ճշմարտանման, քան դրա նախորդներն էին:

Եթե ձեզանից ոմանք չգիտեն, ապա հայտնենք՝ գլխավոր նորամուծությունը, որ նախատեսվում է նոր Ընտրական օրենսգրքով ներդնել մեր ընտրական համակարգում, էլեկտրոնային քվեարկության մեխանիզմն է, որով, ըստ էության, փորձ է արվում ի սկզբանե բացառել զանգվածային ընտրակեղծիքներն ընտրատարածքներում, որպեսզի հնարավոր լինի խուսափել իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքներից ու գանակոծություններից, որոնք, սովորաբար, հաջորդում են ցանկացած տիպի ընտրություններին: Տեղեկատվության կարգով ասենք, որ Հայաստանում նախատեսվում է կիրառել էլեկտրոնային քվեարկության ղրղզական փորձը, որի առանձնահատկությունն այն է, որ այն կայանում է նունականացման քարտերով: Դե ինչ, առաջին հայացքից՝ միանգամայն պարկեշտ ու ազնվագույն նախաձեռնություն, որի նպատակը Հայաստանում ընտրական այնպիսի մեխանիզմների ներդրումն է, որոնց կիրառումը ժողովրդավարության նոր մակարդակի կբարձրացնի մեր երկիրը: Բայց սա ընդամենը առաջին հայացքից…

Եկե՛ք խոստովանենք, որ ինչպես վերջին հանրաքվեն աներկբայորեն ապացուցեց՝ ընտրակեղծիքներն ու ընտրական կոռուպցիան տեղի են ունենում ոչ այնքան ընտրատեղամասերում՝ բոլորի աչքի առաջ, այլ թաքուն, նույնիսկ մարդկանց բնակարաններում: Կհարցնեք՝ ինչի՞ մասին է խոսքը, կասենք՝ ընտրակաշառքի, այն խայտառակ երևույթի, որը ժանտախտի նման տարածվել է մեր երկրում՝ համակելով հասարակության գրեթե բոլոր խավերը: Այս երևույթն իրականում այնքան էլ նոր չէ, և բավական երկար տարիներ են, ինչ այն լայնորեն կիրառվում է մեր երկրում: Սա իրականում շատ հարմար գործիք է մարդկանց սեփական կամքը թելադրելու, մարդկանց, ում համար մի քանի հազար դրամը կարող է մի քանի օրվա հացի փող դառնալ. մեր երկիրը, ցավալիորեն, լինելով աղքատ ու ընչազուրկ, լի է նման մարդկանցով, որոնք հասարակության բավական պատկառելի մասն են կազմում:

Մարդկանց այլևս մի տեսակ վարժեցրել են փող վերցնելուն, դարձրել են ակամա կաշառակերներ, ինչի արդյունքում՝ ընտրությունները վերածվել են իսկական տրագիկոմեդիայի: Ո՞րն է այս ամենի խորքային պատճառը: Վստահաբար՝ ժողովրդի շրջանում իշխանությունների նկատմամբ առկա անվստահությունն ու կյանքից հիասթափվելը. երկար ժամանակ տեսնելով, որ իր ձայնը գրեթե զրոյական նշանակություն ունի երկրում իշխանությունների ձևավորման պրոցեսում, հասարակ մարդը հետզհետե հասկացավ, որ մեր երկրում ապրելու միակ կենսունակ բանաձևը «շնից մազ պոկելն է»:

Իրականում քաղաքացին, որը կամովին կաշառվում է, այդ պահին իր վրեժն է լուծում իշխանություններից՝ վստահ լինելով, որ նրանց «հախից» կարող է գալ միայն այդ ճանապարհով: Շատերը նույնիսկ սկսել են խաբել կաշառատուներին՝ վերցնելով ընտրակաշառքն ու ձայնը տալով ընդդիմության թեկնածուին կամ քվեարկելով այնպես, ինչպես ընդդիմությունն է կոչ մանում: Սակայն փաստ է, որ ընտրակաշառքն այն միակ գործուն ու իշխանությունների համար անվտանգ գործիքն է, որը ներկայումս թույլ է տալիս իշխողներին վերարտադրվել: Հիմա. ի՞նչ կապ ունի էլեկտրոնային քվեարկության համակարգը մեր երկրում ժողովրդավարական ավանդույթների ձևավորման հետ. իրականում ոչ մի աղերս էլ չունի: Կաշառքը կտան, կշողոքորթեն, մարդն էլ կգնա այս անգամ ոչ թե ծրար կնետի սպիտակ արկղի մեջ, այլ կսեղմի համապատասխան կոճակը և վերջ: Ձևը փոխելով՝ բովանդակությունը չես կարող փոխել. դա անհերքելի փաստ է: Որքան էլ իշխանութունները շեփորահարեն նոր ընտրական օրենսագրքով նախատեսված նորամուծությունը' էլեկտրոնային քվեարկությունը, ակնհայտ է, որ այն որևէ խոչընդոտ չի կարող հարուցել իշխանությունների համար' սեփական վերարտադրությունը հետագայում ևս հաջղությամբ ապահովելու: Այնպես որ՝ Գալուստ Սահակյանը, ով Հայաստանում միակ կենսունակ կուսակցություն է համարում ՀՀԿ-ն, կարող է այս անգամ էլ հանգիստ լինել. ամենայն հավանականությամբ՝ նա կշարունակի հետագայում ևս օգտվել կյանքի այն բարիքներից, որոնք հասանելի են միայն հայրենի իշխանավորներին…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Ամենադիտված