International Media Holding-ը շնորհավորում է «Ժողովուրդ» օրաթերթին 5-ամյակի առթիվ
Հասարակություն
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի ծննդյան օրն է: 2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ օրաթերթի առաջին համարը` «Օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին» կարգախոսով:
Օրաթերթը, տարիների ընթացքում անցնելով պայքարի լուրջ ճանապարհով, հավատարիմ մնաց իր կարգախոսին:
Մշտապես աչքի ընկնելով իր օբյեկտիվությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի թիմը` Թագուհի Թովմասյանի հմուտ ղեկավարության շնորհիվ, այսօր լայն ժողովրդականություն է վայելում մեր երկրում:
International Media Holding-ի ողջ անձնակազմը շնորհավորում է «ժողովուրդցիներին»՝ 5-րդ տարեդարձի առթիվ:
Մաղթում ենք Ձեր լրատվամիջոցին երկարակեցություն, հաջողություններ տարբեր հարթակներում, մրցունակություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից