Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին «Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումը Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) Թրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկ Արաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանել Հայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրը ԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին Տոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացման Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան Պեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճով 

Քաոս՝ Երևանի փողոցներում

Վերլուծական

Ձեզանից նրանք, ովքեր Երևան քաղաքում հաճախ են օգտվում հասարակական տրանսպորտից, նկատած կլինեն այն՝ արդեն մարազմի նմանվող վիճակը, որ տիրում է Երևանի փողոցներում մանավանդ երեկոյան ժամերին՝ կապված հասարակական տրանսպորտի խայտառակ վիճակի հետ:

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ վաղուց արդեն հասունացել է պահը՝ ոլորտում լրջագույն բարեփոխումեր անելու համար: Ըստ համապատասխան հաղորդագրությունների՝ Երևանի քաղաքապետարանն առաջիկայում պատրաստվում է ստուգել, թե որքանով է լավ աշխատում Երևանի տրանսպորտը հատկապես երեկոյան ժամերին, երբ ուղևորների թիվը, համեմատած օրվա ցերեկային ժամերի հետ, գրեթե եռապատկվում է: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ՃՈ հետ համատեղ՝ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն:

Հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մշտադիտարկումները և հատկապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը:

Այն, որ Երևանը, հատկապես վերջին տասնամյակներին, երբեք էլ աչքի չի ընկել հասարակական տրանսպորտի հարմարավետությամբ ու օպերատիվությամբ, նորություն չէ: Մեզ ինչ հիշում ենք, կանգնած ենք երթևեկում, մեկի գոգին նստած կամ մեկ ուրիշի հետ կիսելով մեկ անձի համար նախատեսված նստարանը: Բայց այս ամենում ամենածանրը տղամարդկանց վիճակն է, քանի որ հաճախ է պատահում, որ ելնելով ջենտլմենական պահելաձևի տարրական կանոններից՝ ստիպված ենք լինում մեր տեղը զիջել կանանց և աղջիկներին ու ամբողջ ճանապարհը կիսակքած անցնելով՝ հետագայում ենթարկվում ենք ռադիկուլիտով հիվանդանալու ռիսկին: Որքա՞ն կարելի է հանդուրժել այս խայտառակ վիճակը, մեկը կա՞, որ մեզ ասի… Իրավիճակը գոնե ինչ-որ կերպ մեղմելու հույսով քաղաքապետարանը մի քանի տարի առաջ արտերկրից ավտոբուսներ էր ներմուծել ու փորձում էր դրանց օգնությամբ գոնե ինչ-որ կերպ թեթևացնել ծանրաբեռնվածությունը. դա էլ չօգնեց:

Մեր խորին համոզմամբ՝ քանի դեռ բոլոր երթուղային տաքսիները կամ, ժողովրդի լեզվով ասած, մարշրուտկաներն ամբողջովին չեն փոխարինվել նորմալ մարդատար ավտոբուսներով, այս խնդիրն այդպես էլ չկարգավորված է մնալու: Հետաքրքիր է՝ աշխարհի էլ ո՞ր մայրաքաղաքում կարելի կլինի հանդիպել «մարշրուտկա» կոչվող երևույթին, այն երևույթին, երբ A կետից B կետ հասնելու համար մարդիկ ստիպված են լինում ռիսկի ենթարկել սեփական առողջությունն ու կյանքը:

Հուսանք, որ քաղաքապետարանի կողմից ձեռնարկված այս միջոցառումը կտա իր բարի պտուղներն, ու գոնե երեկոյան ժամերին հավելյալ փոխադրամիջոցներ կներդրվեն քաղաքում, ինչը, վստահաբար, եթե ոչ լիովին կլուծի, ապա գոնե էապես կթեթևացնի ուղևորափոխադրումների խնդիրը:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Ամենադիտված