ԱՄՆ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ․ Թրամփ Սամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ) Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել Մոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026» Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ) ՊՆ զինծառայողը կրակոցներ է արձակել․ 8-ամյա տղա է մահացել, ըստ հոր՝ երեխան գիշերը ջերմել է (տեսանյութ) Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանում է. Հանդիպել են հայ և թուրք գործարարները (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ Բանակցություններ Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև (տեսանյութ) Ինչո՞ւ հիմա. Իսրայելի կառավարության քայլը և երևանցիների արձագանքները (տեսանյութ) 

Ալիևը մեկնել է Դուբայ փող խնդրելու. «Ազադլըգ»

Ադրբեջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արաբական Միացյալ էմիրություններ կատարած երկօրյա «պաշտոնական» այցի հետ կապված՝ ադրբեջանական մամուլում ոչ միանշանակ կարծիքներ են հնչում: Իշխանամետ մամուլը հայտնում է, որ այն երկու երկրների միջև «համագործակցությունը զարգացնելու բնույթ է կրում»: Ընդդիմադիր մամուլը համոզմունք է հայտնում, որ Ալիևը մեկնել է Դուբայ արաբ շեյխերից փող խնդրելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես «Ազադլըգ» թերթն իր' «Ինչու է Ալիևը մեկնել Դուբայ» վերնագրով հոդվածում, հղում կատարելով ԱՄԷ-ի Gulf News թերթին, հայտնում է, որ Ալիևի այդ երկիր մեկնելու նպատակը «քաղաքական, տնտեսական, առևտրային և ներդրումների» հարցեր քննարկելն է' հիմնական ուշադրությունը հատուկ ուղղելով գյուղատնտեսությանը:

Ըստ թերթի' Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից օգնության հույսը կտրած Ալիևի ԱՄԷ մեկնելու հիմնական նպատակը ֆինանսական միջոցների որոնումն է:

«Ադրբեջանում ֆինանսական ճգնաժամի խորացման հետ կառավարությունը փողի որոնումներ է սկսել: Եթե կառավարությունն առաջին օրերին դա թաքցնում էր, ապա հետո սկսեց բացահայտ հայտարարել: Դրանից հետո Ադրրբեջանի կառավարությունը ԱՄՀ-ից և ՀԲ-ից 4 մլրդ դոլար պարտք խնդրեց: Սակայն, վերջիններս նրա առաջ կառավարման և տնտեսակլան բարեփոխումների պայմաններ դրեցին: Այդ պայմանները Բաքվի կողմից չընդունվելու պատճառով բանակցություններն արդյունք չտվեցին: Ինչպես երևում է' ԱՄՀ-ից «նեղացած» Իլհամ Ալիևը որոշել է պարտք խնդրել արաբ շեյխերից»,- գրում է թերթը:

Թերթը միաժամանակ հետաքրքիր է համարում է, որ Ալիևի ԱՄԷ կատարած այցի առաջին իսկ օրը Gulf News թերթը հրապարակել է աշխարհի 3 ազդեցիկ վարկանիշային գործակալություններից (Mood's և Fitch Ratings-ին զուգահեռ) Standart and Poor's-ի կողմից Ադրբեջանի վարկային վարկանիշը BB+ մակարդակի իջեցվելու մասին լուրը, որը համարվում է «սպեկուլյատիվ» կամ «աղբային» մակարդակ:

«Գուցե Gulf News-ն այդ տեղեկությամբ զգուշացրել է ԱՄԷ-ի ղեկավարությանը», -գրում է թերթը:

Բրիտանական Financial Times թերթի համաձայն' Ադրբեջանի իշխանութունները ծրագրել էին ԱՄՀ-ից և ՀԲ-ից 4 մլրդ դոլար վարկ ստանալ: Սակայն, այն բանից հետո, երբ բանակցություններն, ինչպես երևում է, տապալվել են, նախագահ Իլհամ Ալիևը և ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հերքել են միջազգային ֆինանսական կառույցներից վարկ խնդրելու մասին լուրերը' անվանելով դրանք «հակաադրբեջանական ուժերի սուտ» և հավելել, թե «Ադրբեջանը արտասահմանյան ֆինանսական օգնության կարիք չունի»:

2015 թվականին նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը կազմել է 10 մլրդ դոլարց ավելի: 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը: Ադրբեջանի կառավարությունը շտկում է կատարել 2016 թվականի պետբյուջեում' նավթի մեկ բարելի գինը 50 դոլարի փոխարեն հաշվառելով 25 ԱՄՆ դոլար: Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ դրա հետ միասին' 2016 թվականի պետբյուջեում 1,7 մլրդ մանաթ դեֆիցիտ է կանխատեսվում:

Միջազգային վարկանիշային Standart & Poor's գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը և նրան շնորհել արտասահմանյան և տեղական արժույթով երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի է վարկանիշ: Գործակալության տերմինաբանությամբ' Ադրբեջանի վարկանիշը հասել է «աղբ» սահմանի: Սպասվում է, որ Standart & Poor's-ի հետևից Ադրբեջանի վարկային վարկանիշը կիջեցնի նաև Mood's գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակելու է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՂազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն օգոստոսի 23-ինՆերդրվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՄեծ Բրիտանիան մտադիր է նոր գագաթնաժողով անցկացնել Եվրամիության հետՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են՝ արհեստական բանականության անվերահսկելի զարգացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպել է ծովային կենսաբազմազանության ոլորտի միջազգային կառույցների ղեկավարներինՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետոՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը ԿԲ-ում մեկնաբանել են բարձր տոկոսադրույքների նկատմամբ վերաբերմունքըԿառավարությունում բիզնեսի համար առավել շահավետ փոխադրումների տեսակ են առանձնացրելՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԺաննա Անդրեասյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ ԱֆիֆիինԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն 4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԿոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել էՍամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ)Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու ԹըրներինՀուլիսի 4-ին Երևանում կլինեն փակ փողոցներԱմենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆԵվրահանձնաժողովի խոսնակն ասել է՝ ինչով է պայմանավորված Ֆոն դեր Լայենի այցը Երևան ու Բաքու Լավրով․ Ռուսաստանը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հզորացմանըԶելենսկին Զալուժնիին Կիև է կանչել իշխանությունը կորցնելու վախի պատճառով. քաղաքագետ Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիՄոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026»Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործովՊՆ զինծառայողը կրակոցներ է արձակել․ 8-ամյա տղա է մահացել, ըստ հոր՝ երեխան գիշերը ջերմել է (տեսանյութ)Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանում է. Հանդիպել են հայ և թուրք գործարարները (տեսանյութ)Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էԲարձր դոզաներով վիտամին C-ն կարող է նվազեցնել ծանր վնասվածքներից հետո մահվան ռիսկը․ նոր տվյալներԱրևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Բելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ ԱՄՆ-ն շարունակում է առանցքային դեր ունենալ Ուկրաինայի պաշտպանության հարցումԳագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ)Զելենսկին ԵՄ-ին կոչ է արել կատարել Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ստանձնած պարտավորություններըԱդրբեջանն ապացուցել է, որ ԵՄ-ի հուսալի գործընկերն է․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿանանց համար ներկայացրել են բաճկոնների նորաձև այլընտրանքըԻրանում պարզաբանել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների կարգավիճակըԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է. ԱլիևՌյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը ՈւկրաինայինԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՍուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԱլիևն ու Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդիպել են
Ամենադիտված