«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանը պարբերաբար հանդիպում է վարչական շրջանների ղեկավարների հետ
Հասարակություն
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հունվարի սկզբից սկսած պարբերաբար հանդիպում է Երևանի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ և նրանց ներկայացնում ապագա նոր ընտրական համակարգի առանձնահատկությունները:
Այն փաստը, որ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը դեռ պաշտոնապես պատրաստ չէ, չի հրապարակվել, և ոչ էլ անգամ դրա տեսլականն է հանրությանը ներկայացվել, ՀՀ իշխանություններին որևէ կերպ չի կաշկանդում, որպեսզի իրենց շարքերին արդեն իսկ ծանոթացնեն ապագա նորամուծության հետ:
Ի դեպ, իշխանական շրջանակներից ստացվող լուրերի համաձայն՝ Վիգեն Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հիմնականում ներկայացնում է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության ձևը, որի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր: ՀՀ իշխանությունները մտադիր են անցնել էլեկտրոնային քվեարկության:
Մանրամասները' թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից