«Հրապարակ». Օսկանյանը շուտով կհայտարարի նոր կուսակցության մասին. հայտնի է կորիզը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին խոսում են, որ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին, որի շուրջ դեռևս անցած տարվանից էր խոսվում:
Ըստ որոշ տեղեկությունների, կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թևանյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ԲՀԿ-ի պրոքոչարյանական թևը, այդ թվում՝ Ստեփան Մարգարյանը: Օսկանյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, իսկ Ստեփան Մարգարյանն Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հարցերին ի պատասխան ասաց. «Ցանկացած մեկը մտահոգված է իր քաղաքական ապագայով», այդ թվում և ինքը, և շուտով այդ մասին կիմանանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից