ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները ՄԻՊ թեկնածուներին պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը ներառյալ
Քաղաքական
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները պետք է հանձնաժողովի նախագահին ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը ներառյալ: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների դիմումները պետք է հանձնաժողովի նախագահին ներկայացնեն 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն՝ մինչև փետրվարի 9-ը ներառյալ»,- ընդգծեց Սահակյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից