«Ցխինվալ»-«Միկա»` 1:1
Սպորտ
Այսօր Թբիլիսիում՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի խաղադաշտում, «Միկան» թբիլիսյան ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեց: Այս անգամ երևանյան թիմի մրցակիցը Վրաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ հորիզոնականում ընթացող «Ցխինվալ» թիմն էր:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Առաջին կեսի վերջին րոպեների հաշիվը բացեցին «Միկայի» ֆուտբոլիստները, Աշոտ Կարապետյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերգեյ Շումիլինը:
Երկրորդ կեսում «Միկայի» օգտին նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Ալեքսեյ Կիսելյովը չկարողացավ անվրեպ իրացնել այն: 82-րդ րոպեին վրացի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ գոլը խփեց Սոսո Չախաշվիլին:
Հաջորդ հանդիպումը «Միկան» կանցկացնի փետրվարի 6-ին և կավարտի իր առաջին ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու