Մովսիսյանն ու Օզբիլիսը ոչինչ չցուցադրեցին «Սպարտակում». Ռեյնգոլդ
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Վալերի Ռեյնգոլդն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին և նշել.
«Ակնհայտ էր, որ Մովսիսյանը չէր ցանկանում խաղալ «Սպարտակում»: Վերադառնալով ԱՄՆ-ի բավականին հեշտ առաջնություն՝ Մովսիսյանն ընտրեց ֆուտբոլային հեշտ ճանապարհ և նա միակը չէ, որ նման ճանապարհ է ընտրում: Հիմա նման բաները նորաձև են: Օզբիլիսը մոսկովյան թիմում այդպես էլ նորմալ չխաղաց: Տեղափոխությունից հետո նա ծանր վնասվածք ստացավ: Նրան հիշում եմ «Կուբանում» ցուցադրած խաղով, այնտեղ նա լավ էր խաղում: Պետք է, սակայն, տարանջատել «Սպարտակն» ու Կրասնոդարի թիմը` հաշվի առնելով նպատակներն ու հնարավորությունները: Մոսկվայում, ինչպես և Մովսիսյանը, Օզբիլիսը ոչինչ չցուցադրեց»,- Ռեյնգոլդի խոսքը մեջբերում է rusfootball.info-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու