Ճշմարտության դեմ մեղանչել չենք կարող
Վերլուծական
Հայաստանում մենաշնորհների դեմ պայքար չկա, մենաշնորհը Հայաստանում նորմալ երևույթ է. այս ճշմարտացի, ճշմարտությանն ամբողջապես համապատասխանող ճշմարիտ հայտարարությունը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարը, իհարկե, բացատրել է իր ասածը՝ «Օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիրքերի չարաշահմանը, այլ ոչ թե մոնոպոլիաների գոյությանը: Եթե կա ներմուծման չարաշահում, ապա, ըստ օրենքի, պետության կողմից պետք է լինի ադեկվատ պատասխան»:
Ինչպես ասում են՝ ճշմարտության դեմ մեղանչել չենք կարող, մենաշնորհները Հայաստանում կան, դրանց դեմ պայքար չի տարվում, «ընտրյալներն» օգտվում են այդ մենաշնորհներից, հարստանում և հետո՞ ինչ, թե միջին ու մանր բիզնեսն էլ մենաշնորհների պատճառով չի կարողանում զարգանալ:
Կարևորը, որ չարաշահումների դեպքում պետությունն ադեկվատ պատասխան է տալիս: Դե, համենայն դեպս, պարոն Ճշմարիտյանն է այդպես ասում: Հուսանք՝ ճշմարտությունն է ասում, թե՞ ես սխալվում եմ…
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում