Բռնցքամարտիկ Նիկոլ Արությունովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
Սպորտ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի երկրորդ օրը քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը 2:1 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցչին:
Վիճակահանության արդյունքում 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը առաջին մենամարտն անցկացրեց քառորդ եզրափակչում:
Մեր բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցչին, և առնվազն ապահովեց բրոնզե մեդալ: Եզրափակիչ դուրս գալու համար Արությունովը վաղը կմրցի էկվադորցի մարզիկի հետ:
Այսօր առաջին մենամարտը կանցկացնի նաև 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Քառորդ եզրափակչում մեր մարզիկի մրցակիցը կրկին Էկվադորի ներկայացուցիչ է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու