Թրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համար Արաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանել Հայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրը ԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին Տոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացման Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան Պեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճով Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակ Մեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվել Ռուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդով Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն 

Հայաստանի իրական պատկերը…

Վերլուծական

Հայտնի՞ է, արդյոք, թե ժամանակակից աշխարհում հատկապես ի՞նչ չափանիշներով են որոշում այս կամ այն երկրի քաղաքակրթվածության աստիճանը: Տարբեր քաղաքակրթություններում, անշո՛ւշտ, տարբեր են պատկերացումներն այս հարցի վերաբերյալ, սակայն վստահ ենք՝ ինչպիսի արժեհամակարգի կրող էլ հասարակությունները լինեն, դրանցում ամենաարժեքավորներից ու ամենագնահատելիներից մեկը պետք է համարվի մարդասիրությունը:

Համաձայնե՛ք, որ հայերս աշխարհի այն քիչ ժողովուրդների թվին ենք դասվում, որոնք իրենց պատմությամբ ու անցած ուղիով են ապացուցել, որ հումանիստական արժեքների իսկական կրողներ են ու առանձնապես չեն տառապում Երկրի վրա սեփական գերիշխանությունը հաստատելու համար այլոց ստրկացնելու կամ ոչնչացնելու անհագուրդ ձգտմամբ. ասածիս մեջ համոզվելու համար կխնդրեի ընթերցել մեծ մտածողների ու հեղինակավոր մարդկանց կողմից հայերիս մասին արտահայտած մտքերը:

Բայց որքան էլ դժվար լինի խոստովանելը, այնուամենայնիվ, պետք է ասենք, որ հատկապես վերջին տասնամյակների ընթացքում ահռելի բացասական փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն պետության, այլև, որ ոչ պակաս կարևոր է, ներհասարակական կյանքում, մարդկանց ուղեղներից ներս՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Այսպես. համաձայն ոչ պաշտոնական տվյալների, որոնք, ինչպես գիտեք, հազվադեպ են հակասում իրականությանը, Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է, որոնցից ընդամենը 103-ն ապրում են անօթևանների ժամանակավոր կացարանում, մնացածները, ստիպված, սեփական գոյությունը քարշ են տալիս մութ ու ցուրտ փողոցներում։ Իսկ Գյումրիում, օրինակ, մի ողջ հասարակական շերտ է գոյացել, որի անդամները, հավանաբար, ավելի վատ վիճակում են հայտնվել, քան, հավանաբար, այս մի քանի հարյուր մարդիկ. վերջերս լրատվամիջոցներից որոշներն անդրադարձել էին տնակում բնակվող ազատամարտիկի դեպքին, ով ցրտահարությունից մահացել էր նույն այդ տնակում: Հիմա ի՞նչ, համարենք, որ նրանք, ովքեր ունեն տնակներ, անօթևաններ չե՞ն, համարենք, որ նրանք դո՞ւրս են անօթևանների ցուցակից: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, Գյումրիի ուղիղ կեսն այսօր անօթևան է, և ոչ միայն Գյումրիի, իհարկե…

Շատերը կարող են կարծել, թե նման իրավիճակները ծագում են՝ բացառապես սուբյեկտիվ գործոններից ելնելով, և այս ամենից առանձնակի ողբերգություն սարքել պետք չէ. մեզանից տասնյակ անգամներ ավելի զարգացած ու հարուստ երկրների քաղաքներում ու մայրաքաղաքներում ևս կարող ես հանդիպել հազարավոր անօթևան մարդկանց, որոնց վիճակը մեր անօթևանների վիճակից առանձնապես չի էլ տարբերվում: Նմաններին կասենք՝ իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ երկրները սոցիալական արդարության մարմնավորում են, մի՞թե դրանք էլ, որպես բարձրագույն արժեք, իրենց համար նույն փողը չեն սահմանել, մի՞թե այնտեղ էլ, մեզ պես, մարդուն չեն չափում բացառապես նրա գրպանի պարունակությամբ…

Այդ դեպքում էլ ո՞ւր մնացին հայի մարդասիրության մասին պատմող առասպելները, արժեհամակարգային գերազանցությունն այլոց նկատմամբ… Գրեթե ամեն օր կհանդիպես լուրերի, որոնք «ավետում» են այն մասին, թե ինչպես է կառավարությունը վարկեր վերցնում, պարտքեր կուտակում, դրամաշնորհներ ստանում… Կցանկանայի մի հարց ուղղել պատկաններին՝ մի՞թե այդքան դժվար է այդ 400 մարդկանց փողոցից հավաքելը, նրանց համար տարրական պայմաններ ստեղծելը՝ թեկուզ յուրաքանչյուրին անհատապես օգնելու տարբերակով:

Փաստ է՝ Հայաստանում օր օրի ավելանում է ծայրահեղ չքավորների թիվը, օր օրի երկիրը սոցիալական անկում է գրանցում, ինչի դրդապատճառները, համաձայնե՛ք, նախևառաջ արժեհամարգային են: Որքա՞ն կարող է այս կամ այն բարերարը սեփական ուսերին առնել պետության գործառույթները՝ պարբերաբար օգնություն տրամադրելով կարիքավորներին: Հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է «պետություն» կոչվածը, որտե՞ղ են պատկան մարմինները՝ իրենց պատկան չինովնիկներով հանդերձ, թե՞ նրանք զբաղված են բացառապես հարազատ պետության փողերը լվալով… Սթափվե՛ք, պարոնա՛յք չինովնիկներ, երկիր ենք կորցնում, հասկացե՛ք վերջապես, որ խորտակվող նավից դուրս թռչելն այնքան էլ հեշտ բան չէ, ու եթե մի օր Հայաստանը դադարի իր գոյությունը, դրա մեղքի «առյուծի բաժինը» հենց ձեր ուսերին է ծանրանալու, իսկ այդ դեպքում ինչպե՞ս եք պատասխան տալու սերունդների առաջ, երբևէ մտածե՞լ եք այդ մասին… 

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՈւկրաինայի հարցով Թրամփի և Եվրոպայի միջև խորացող անդունդ է առաջացել. Politico Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով․ ԻՀՊԿԳևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններըԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
Ամենադիտված