Շարմազանովը Զուրաբյանին հորդորում է նիստ նախագահողներին դասեր չտալ
Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հորդորեց նիստը նախագահողներին դասեր չտալ:
Ազգային ժողովում ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2015 թ օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր ելույթ սկսելուց առաջ նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովին կոչ արեց տեղից չարձագանքել պատգամավորների ելույթներին՝ ընդգծելով, որ առաջին անգամը չէ, երբ նիստ նախագահողները խախտում են կանո նակարգը ու արձագանքում են ելույթ ունեցող պատգամավորներին:
Ի պատասխան Զուրաբյանի դիտողության նիստը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Պարոն Զուրաբյան, ես ձեզ խնդրում եմ՝ նիստ վարողներին դասեր մի տվեք: Դուք դրա ո՛չ իրավունքը, ո՛չ էլ կարողությունը չունեք»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից