Արաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանել Հայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրը ԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին Տոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացման Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան Պեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճով Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակ Մեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվել Ռուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդով Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) 

Ահա թե ինչու ենք թանկ վճարում…

Վերլուծական

Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ չնայած Հայաստանի պարենի շուկայում արդեն վաղուց է, ինչ եվրոպական գներ են հաստատված, սակայն մեզ այդպես էլ չի հաջողվում աշխատավարձերը համապատասխանեցնել գործող գների մակարդակին: Արդյունքում՝ շատ քաղաքացիներ, որոնք աշխատանքային գործունեություն են ծավալում տնտեսության զանազան ոլորտներում, պետական համակարգում, սեփական չոր աշխատավարձով ունակ են լինում լավագույն դեպքում ապրել ընդամենը 10-15 օր, որից հետո ստիպված են լինում ձեռնամուխ լինել եկամտի այլընտրանքային աղբյուրների որոնմանը, որում, ցավոք, ոչ բոլորն են հաջողում. այսօր շատ քաղաքացիներ ստիպված են աշխատել մի քանի աշխատավայրում, որպեսզի կարողանան հոգալ սեփական կարիքներն ու քիչ թե շատ մարդավայել կյանքով ապրել:

Իհարկե, կխնդրեի հաշվի առնել, որ ոչ բոլորին է հաջողվում մի քանի տեղ աշխատանք ունենալ, և շատերը հաճախ ստիպված են լինում բավարարվել ընդամենը մեկ աշխատատեղով: Հայաստանում միջին աշխատավարձի մասին պաշտոնական տվյալներ իհարկե կան, ու եթե մեզ հիմարի տեղ դնենք ու հավատանք նույն այդ պաշտոնական վիճակագրությանը, ապա պետք է համարենք, որ այն մոտ է 200 000 դրամի շեմին: Բայց դե բոլորս ենք հասկանում, որ ներկայումս Հայաստանում շատ քչերը կարող են պարծենալ 200 000-ին մոտ աշխատավարձ ունենալով. աշխատավորների հիմնական զանգվածը ներկայումս ստիպված է բավարարվել 150 000-ից էլ պակաս ամսական եկամտով, ինչը, հաշվի առնելով մեր խանութներում գործող գները, բնավ էլ բավարար չի կարող համարվել՝ փոքրիշատե նորմալ կենսամակարդակ ապահովելու համար:

Համաձայն մի շարք սոցիոլոգիական ուսումնասիրությունների՝ Հայաստանից նկատվող արտագաղթի բարձր տեմպերի հիմնական պատճառներից մեկը, բացի երկրում աշխատատեղերի պակասից, նաև աշխատավարձերի խիստ ցածր լինելու հանգամանքն է, որը, համաձայնե՛ք, ոչ պակաս մտահոգիչ է, քան առհասարակ հավելյալ աշխատեղերի բացակայությունը:

Մի շարք մասնագետների համոզմամբ, օրինակ, երկրում տնտեսական նման վիճակը մեծապես պայմանավորված է Հայաստանի տնտեսությունում առկա մենաշնորհներով, գերիշխող տնտեսավարողների կողմից սեփական դիրքերի չարաշահմամբ: Բանն այն է, որ երբ ուսումնասիրում ենք սպառողական շուկայում առկա ներքին գները, անմիջապես հասկանալի է դառնում, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող համադրվել այն գների հետ, որոնք առկա են արտադրող երկրների շուկաներում: Իսկ նման անհեթեթ իրավիճակի պատճառը, պարզվում է, մեր տկարությունն է՝ վարելու իրական հակամենաշնորհային քաղաքականություն՝ բավարարվելով միայն հայաստանյան շուկայում որոշ տնտեսվարողների ունեցած գերիշխող դիրքի որոշակի կարգավորում իրականացնելով: Արդյունքում ստացվում է, որ, օրինակ, միևնույն միրգը հայաստանցիներս 3 անգամ ավելի թանկ ենք գնում այստեղ, քան դա անում են Ռուսաստանում. նման իրավիճակի պատճառը երկրում տնտեսական մրցակցության համար պատասխանատու սուբյեկտի գործունեության խիստ թերի լինելն է, պետական համակարգում վխտացող կոռուպցիայի նյութական ապացույց:

Բոլորիս համար պետք է հստակ լինի մեկ պարզ բան՝ քանի դեռ հայրենի կառավարությունը չի հայտնել իրական վճռականություն՝ պայքարելու ոչ թե, այսպես ասած, մոնոպոլ դիրքերի չարաշահման, այլ՝ մոնոպոլիաների գոյության դեմ, մենք դատապարտված ենք լինելու ապրել մի քանի անգամ ավելի վատ ու միևնույն ապրանքի համար վճարել մի քանի անգամ ավելի թանկ, քան շատ երկրներում:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՈւկրաինայի հարցով Թրամփի և Եվրոպայի միջև խորացող անդունդ է առաջացել. Politico Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով․ ԻՀՊԿԳևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններըԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՓարավոնների բլրի տակ 5000-ամյա գաղտնիք է բացահայտվել
Ամենադիտված