Վրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացի Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. Արաղչի Մեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելու Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. az Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Միրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանը Նոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվել Տավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատել Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան 

«168 Ժամ» Իշխանությունը կմնա Պուտինի հույսին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Որքան մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի հաճախ են Հայաստանում ներկայացված արևմտյան դիվանագետները խոսում այդ ընտրությունների՝ արդար անցկացման ու հասարակության կողմից վստահելի արդյունքների արձանագրման մասին: Խոսում են՝ ավելին, քան սովորական դիվանագիտական արարողակարգը, խոսում են առավել քան կոնկրետ, առարկայորեն և հասցեական: Նրանց այդ հայտարարություններն ուղղված են իշխանությանը, որը սովորել է տարիներ շարունակ կեղծել ընտրությունները և ստանալ Արևմուտքի «ըմբռնողական վերաբերմունքը»:

Իսկ Արևմուտքը հասկացնում է՝ այս անգամ ըմբռնում չի լինելու: Նույն Արևմուտքը, ըստ էության, իշխանությանը վերջին քարտ-բլանշն է տվել՝ սահմանադրական հանրաքվեի կեղծիքներին կրկին «ըմբռնումով մոտենալով», թեև հանրաքվեից հետո հնչած ու հնչող գնահատականներն էականորեն տարբերվում են նախորդ ընտրություններին հաջորդած գնահատականներից: Իշխանությունը վստահեցնում էր, թե սահմանադրական փոփոխություններն իրականացնում է միմիայն ու միայն, բացառապես Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելու ինքնակործան մղումով:

Սահմանադրական հանրաքվեին հաջորդող գործընթացները, սակայն, վկայում են, որ իշխանությունն ամեն ինչ անում է սահմանադրորեն «հավերժանալու» համար: Ու հիմա Արևմուտքը գրեթե բաց տեքստով հասկացնում է, որ շատ լավ է հասկանում իշխանության քայլերն ու մոտիվացիան ու այլևս դրանց «ըմբռնումով չի մոտենալու»: Որքանով Հայաստանի իշխանությունը լրջորեն կմոտենա այս զգուշացումներին՝ դժվար է ասել: Իշխանությունը, իհարկե, կարող է Արևմուտքին պատասխանել, որ այդ դեպքում ավելի ինքնամոռաց կնետվի Ռուսաստանի գիրկը: Սակայն, ըստ ամենայնի, այդ «ռեսուրսն» արդեն սպառվել է:

Նախ՝ ավելիի տեղ այլևս չկա. Հայաստանը տրվել է Ռուսաստանին այնքան, որքան հնարավոր է: Բացի այդ, դրանից ավելին նշանակում է՝ էլ ավելի կախվածություն Ռուսաստանից: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Հայաստանը տնտեսապես ուղղակի կարող է խեղդվել, ավելի ճիշտ՝ Ռուսաստանն իր հետևից դեպի անդունդը կարող է տանել Հայաստանին: Նախորդ գրեթե բոլոր համապետական ընտրություններում իշխանությունը՝ «հաղթելով», ունեցել է ներքին լեգիտիմության այնքան մեծ դեֆիցիտ, որ դա այս կամ այն կերպ փորձել է լրացնել արտաքին լեգիտիմությամբ:

Լավ կամ վատ, դա ստացվել է, ինչն իշխանության մոտ ձևավորել է համոզմունք, որ կարելի է ամեն ինչ, կարելի է կեղծել ներսում և ինչ-որ կերպ «տակից դուրս գալ» դրսում: Ըստ ամենայնի, հենց այդ համոզմունքով է իշխանությունը պատրաստվում 2017 թվականի խորհրդարանական ընտրությանը, որը, ընդդիմության գրեթե բացակայության պատճառով, որքան «հեշտ» է թվում ներքին տեսանկյունից, նույնքան դժվար կարող է դառնալ արտաքին իմաստով: Այդ մասին այսօր արդեն զգուշացնում են Հայաստանի իշխանությանը: Առայժմ՝ բարեկամաբար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան
Ամենադիտված