Կերբերը Սերենա Ուիլյամսի մասին մտածեց կիսաեզրափակչում մատչբոլ իրացնելուց հետո. Տուխելը՝ «Բորուսիա» - «Բավարիա» մրցակցության մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Բունդեսլիգայի շրջանակներում այսօր «Հերտայի» դեմ կայանալիք հանդիպմանն ու առաջնության առաջատար Մյունխենի «Բավարիային»:
«Շատ բարդ խաղ եմ սպասում: Բոլոր տոմսերը վաճառված են, ինչը սովորական իրադարձություն չէ Բեռինում խաղի համար: Մրցակիցը մեծացրել է վստահությունն իր ուժերի հանդեպ և գնդակը տիրելու գործում կայունացրել է խաղը: Կարծում եմ, սակայն, որ մենք ունակ են այնտեղ հաղթելուն և հերթական գեղեցիկ խաղը ցույց տալուն»:
Անդրադառնալով Մյունխենի «Բավարիայիում» տիրող իրավիճակին՝ մարզիչը նշել է.
«Դա մեզ համար իրավիճակն այնքան էլ ամեն ինչ չի փոխում: Անգելիկա Կերբերը Սերենա Ուիլյամսի մասին վստահորեն մտածեց միայն այն ժամանակ, երբ կիսաեզրափակչում իրացրեց մատչբոլ (արդյունքում թենիսիստուին եզրափակչում հաղթեց Ուիլյամսին): Այդ պատճառով էլ անիմաստ է հանգստանալ և հուսալ, որ մյունխենցիների մոտ ինչ-որ բան այն չի լինի: Մեզ համար շատ կարևոր է փետրվարին հաղթելը: Պետք է ջանասիրաբար շարունակենք մեր ճանապարհը և պահպանենք այն ոգին, որը կա թիմում: Պետք է մշտապես հաղթելու ծարավ ունենանք: Սա հենց այն է, ինչ ցանկանում ենք տալ մեր ֆուտբոլիստներին»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն:
Հիշեցնենք, որ «Հերտա»-«Բորուսիա» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18:30-ին է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու