ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

ԿԳ-ն ներկայացրել է ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները

Հայաստան

ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է' նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը: Այսօր հրապարակվել են ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով' վերջին տարիների ընթացքում վարկանիշավորման համակարգը վերամշակվել է' ելնելով մեր երկրում ամենամեծ կիրառություն ունեցող չափանիշներից' դրանք հարմարեցնելով նաև միջազգային ստանդարտներին:

«Այս համակարգի արդյունքները պետք է քննարկել, և հատկապես մասնագիտական տիրույթում այդ ալիքը նախ պետք է ուղղել սեփական ուսհաստատության թույլ կողմերի քննարկմանը, նոր անդրադառնալ մեթոդաբանությանը: Վարկանիշավորման համակարգը թույլ է տալիս բացահայտել հաստատության ուժեղ և թույլ կողմերը, հարաբերական առավելությունները և ստեղծել խնդիրների շտկման յուրահատուկ պլան: Հետնապահ դպրոցներին նախարարությունը, իհարկե, լրացուցիչ բովանդակային օժանդակություն կտրամադրի»,- նշել է նախարարը' ընդգծելով, որ վարկանիշավորման հիմնական ցուցանիշները չափելի, են և սուբյեկտիվությունը նվազագույնի է հասցված:

«Խնդիրը պարզ է՝ հասարակությանը տրամադրել այս պահին մեր դպրոցների գործունեության չափման ամենաօբյեկտիվ համակարգի մասին տեղեկատվություն: Իհարկե, մենք պատրաստ ենք այն կատարելագործել, որովհետև նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ. իրականում խնդիրը դրված է ախտորոշման և բացահայտման մեջ»,- նշել է նախարարը' ուրախությամբ փաստելով, որ բացի մայրաքաղաքային դպրոցներից, առաջատարների թվում են նաև մարզային դպրոցները. դրանք հիմնականում ՀՀ Շիրակի, Սյունիքի և Լոռու մարզերից են: «Ավանդաբար ասում են' կրթության որակի առաջատարները կուտակվել են մայրաքաղաքում, սակայն այս համակարգից պարզ է դառնում, որ իրենց արժանի տեղն են գտել նաև մարզային դպրոցները: Այսինքն' ստեղծվել է կրթական ծառայությունների հնարավորինս հավասար մատուցման դաշտ»,- ընդգծել է նախարարը:

Նշենք, որ ըստ վարկանիշավորման արդյունքների' քաղաքային մեծ և միջին հիմնական դպրոցներն են' Երևանի «Մխիթար Սեբաստացի» կթհ. հմ/դ, Գյումրու Բայրոնի անվ. թիվ 20 հմ/դ և Երևանի Մ.Մանուշյանի անվ. թիվ 48 հմ/դ: Քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցներն են' Գորիսի Ա.Բակունցի անվ. թիվ 1 ա/դ, Մարալիկի թիվ 1 մ/դ և Վանաձորի Ա.Խլղաթյանի անվ. թիվ 18 մ/դ: Գյուղական մեծ և միջին հիմնական դպրոցներն են' Գառնու Բանավանի հմ/դ, Ախուրյանի թիվ 1 հմ/դ և Վարդենիկի Ա.Օհանյանի անվ. թիվ 2 հմ/դ: Գյուղական մեծ և միջին միջնակարգ դպրոցներն են' Սուրենավանի մ/դ, Շինուհայրի մ/դ և Լեռնանցքի մ/դ: Քաղաքային և գյուղական փոքր հիմնական դպրոցներն են' Լճկաձորի հմ/դ, Չկալովի հմ/դ և Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվ. թիվ 26 հմ/դ: Քաղաքային և գյուղական փոքր միջնակարգ դպրոցներն են' Ղուրսալու մ/դ, Թեղուտի մ/դ և Բենիամինի մ/դ:

2013 թվականին մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ցուցանիշները, դրանց կշիռները և հաշվարկի միավորային համակարգը վերջնական տեսքի են բերվել 2013 և 2014 թթ.-ին իրականացված փորձարկման և դպրոցների և այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում:

Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները' դպրոցները բաժանվել խմբերի են հետևյալ չափանիշներով'

ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության' պետական և ոչ պետական,

բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման' քաղաքային և գյուղական,

գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)' տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան,

դ/ ըստ սովորողների թվի - մեծ, միջին և փոքր:

ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվի դրանց սակավաթիվության պատճառով:

Վարկանիշավորման արդյունքերը ներկայացվել են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով:

Ինչպես և փորձնական վարկանիշավորման առաջին երկու տարում, վարկանիշավորման համակարգի 2015 թվականի արդյունքները նույնպես ներկայացվել են արդեն գործող առանձին http://schoolrate.armedu.am ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն կատարել ցուցանիշների ընտրություն և ստանալ դպրոցների վարկանիշավորման սանդղակ' իրենց համար նախընտրելի չափանիշներով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված