«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվել է «Սուրբ Պայծառակերպություն» մատուռը (լուսանկար)
Հայաստան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի' քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ փետրվարի 6-ին օծվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները:
Ինչպես տեղեկացն ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, մատուռն անվանվել է «Սուրբ Պայծառակերպություն»' ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման:
Արարողությանը մասնակցել են քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը, դատապարտյալներ, հյուրեր: Սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը