Մոսկվա Օփեն. հայ շախմատիստների արդյունքները
Սպորտ
Մոսկվայում ընթացող «Մոսկվա Օփեն» խոշոր միջազգային, շախմատային փառատոնի «Բ» մրցաշարային խմբում հանդես եկող Լիլիթ Գալոյանը 7-րդ տուրում պարտվել է Հունգարիայի ներկայացուցչին:
Միայն կանանց համար անցկացվող «Բ» խմբում հանդես եկող մյուս հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը 7-րդ տուրում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցչին և վաստակած 4,5 միավորով, 35-րդ հորիզոնականում է:
Այս խմբում մրցաշարին մասնակցում է 72 շախմատիստուհի:
Տղամարդկանց համար անցկացվող գլխավոր «Ա» մրցաշարում հանդես են գալիս 7 հայ շախմատիստներ: Սարգիս Սարգսյանը 4,5 միավորով 33-րդ հորիզոնականում է, Դավիթ Պետրոսյանը` 57-րդ, Շանթ Սարգսյանը՝ 74-րդ, Սարգիս Մկրտչյանը 87-րդ, Հարություն Գևորգյանը`88-րդ իսկ Աշոտ Պետրոսյանը 116-րդ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու