ԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին Տոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացման Ֆրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումը Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան Պեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճով Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակ Մեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվել Ռուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդով Կիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզություն Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա Թայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավ 

«Ունքը սարքելու փոխարեն` աչքն են հանում»

Վերլուծական

Այն, որ մեր երկրում արդեն վաղուց գյուղատնտեսական նշանակության վարկերը շատ ու շատ հայ գյուղացիների գլխին իսկական պատուհաս են դարձել, կարծում ենք` գիտեք շատերդ:

Չնայած այդ վարկերը ի սկզբանե գյուղացու կյանքն ու արտադրական գործունեությունը հեշտացնելու համար էին նախատեսված, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դրանք իրենց չարդարացրեցին. գյուղացիների բացարձակ մեծամասնությունը վարկային զանազան պատմությունների ու խնդիրների պատճառով ակամա վերածվել է հայաստանյան դրամատների իսկական զոհերի:

Վարկերը ժամանակին չփակելու արդյունքում` շատ գյուղացիներ ներկայումս կանգնած են սեփական ինչքը կորցնելու եզրին, իսկ նրանցից շատերն էլ արդեն հասցրել են ունեզրկվել` ստիպված լինելով հագուրդ տալ բանկերի քմահաճույքներին:

Չնայած, հատկապես վերջին շրջանում կառավարությունը ինչ-ինչ քայլեր է ձեռնարկել առաջացած խնդիրը կարգավորելու համար` պատրաստակամություն հայտնելով սուբսիդավորել գյուղացուն տրվող որոշ վարկատեսակներ, ակնհայտ է, սակայն, որ այդ միջոցառումները անզոր են իրավիճակ փոխելու, ու կրկին գյուղացին մնում է մեն-մենակ սեփական խնդիրների հետ`հաճախ ստիպված լինելով վերցնել նոր վարկ` հինը փակելու նպատակով:

Արդյունքում` ստեղծվում է իսկական լաբիրինթոսային իրավիճակ, որից դուրս գալու ելքը պարզապես չի նշմարվում: Նման իրավիճակի հիմնական պատճառը, իհարկե, այն պայմաններն են, որոնցով բանկերը վարկ են տրամադրում հայ գյուղացուն. դրանց տոկոսադրույքներն անբնական բարձր են և շատ հաճախ տատանվում են 18-24%-ի սահմաններում, ինչը, հաշվի առնելով մեր գյուղերում տիրող աղքատության մակարդակը, էապես բարդացնում է այդ վարկերի հետագա մարման հնարավորությունները: Իսկ իրենց կողմից սահմանված նման բարձր տոկոսային դրույքները նույն բանկերը պայմանավորում են տրամադրվող վարկերի բարձր ռիսկայնությամբ`առանց հաշվի առնելու դրանց սոցիալական նշանակությունը. հետո էլ որոշ իշխանամետ տնտեսագետներ ու չինովնիկներ պարծենում են, թե չնայած մի շարք երկներում տիրող ֆինանսաբանկային համակարգի անկայունությանը`Հայաստանին հաջողվել է զերծ մնալ նմանօրինակ ցնցումներից: Դե իհարկե կհաջողվի, չէ՞ որ նույն այդ բանկերը զբաղված են ընդամենը հասարակ ժողովրդին կեղեքելով. ուրեմն` ո՞րն է դրանում մեր վաստակը:

Որքան էլ, սակայն, տարօրինակ հնչի, գյուղատնտեսական վարկերի ոլորտում ստեղծված նման խայտառակ իրավիճակի բուն պատճառը մնում է այդպես էլ անհասկանալի: Մասնավորապես, մութ է մնում այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ Համաշխարհային բանկի կողմից, ասենք, ընդամենը 0.7 %-ով տրամադրած վարկը մեր գյուղացուն հասնում 12-14%-ով: Այս ամեից ելքը ընդամենը միակն է. պետությունը պետք է ուժեղացնի վերահսկողությունը տրամադրվող վարկերի նկատմամբ: Պետությունը պարտավոր է անել ամեն ինչ`խրախուսելու հայ գյուղացուն, որպեսզի նա մնա իր հողին կարչած ու զարկ տա գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը. սա տնտեսության հենց այն ոլորտն է, որում ամենամեծն է մարդկային գործոնը, քանի որ բարիք ստեղծողը հենց մարդն է:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրաԹայվանը՝ ընտրությունների շեմին․ կղզու շուրջ չինական 30 ռազմական օդանավԱրարատի մարզում բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը. կան տուժածներԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել էԵվրոպան ուզում է պակաս կախված լինել ԱՄՆ-ից․ քննարկվում է ռազմական նոր ծրագիրՀութիները նախազգուշացրել են Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի դեմ նոր հարձակումների ֆոնինՄեսսին վերադառնում է «Բոմբոներա»․ Տևեսի հրաժեշտը՝ աստղերի մասնակցությամբԻրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավՀաքերները ներթափանցել են ԱՄՆ ռազմաօդային համակարգ․ Reuters-ի բացահայտումըՓաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ) Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբՊուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումԱրիանա Գրանդեն դադար է վերցնում․ ի՞նչ է լինելու կարիերայի հետԷրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջևԹրամփը խոսում է հաղթանակից, Իրանը՝ պայմաններից․ Հորմուզի հանգույցը չի լուծվումՎրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՊեսկովը Հայաստանում ՌԴ ռազմակայանն անվանել է տարածաշրջանի կայունության կարևոր տարրՀանոյում նախատեսում են կառուցել Թրամփի աշտարակըՆեթանյահուին փոխարինելու քայլ․ Էյզենկոտը նոր համաձայնություն ունիԱդրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ ԼեբեդևՀնդկաստանում ռեկորդային մասշտաբի հարսանիքին մասնակցել է շուրջ 400 հազար մարդՀորմուզի նեղուցում պայթյունի հետևանքով լցանավ է վնասվելԴեպարդյեն կկանգնի դատարանի առաջ․ բռնաբարության գործով բողոքը մերժվել էՊատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաԴավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՈւկրաինայի հարցով Թրամփի և Եվրոպայի միջև խորացող անդունդ է առաջացել. Politico Իրանն ԱՄՆ-ին գերազանցում է հարձակողական և պաշտպանական սպառազինությունների առումով․ ԻՀՊԿԳևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին ներկայացրել է ՀՀ տնտեսական առաջնահերթություններըԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման համաձայնագիրը մինչև 2032 թվականը Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՓարավոնների բլրի տակ 5000-ամյա գաղտնիք է բացահայտվելԻսլանդիայի թիմի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի (տեսանյութ) Դմիտրիև․ Թրամփի ողջ թիմը տրամադրված է խաղաղության
Ամենադիտված