Բժիշկը զգուշացրել է դատարկ ստամոքսին սուրճ խմելու ծանր հետևանքների մասին Պաշտպանական ծախսերն ավելացնելու Բրիտանիայի վարչապետի ծրագիրը քննադատել են ֆինանսավորման պակասուրդի պատճառով Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին Ո՞ր կենդանակերպի նշանին է բախտ վիճակվելու հուլիսի 2-ին, ո՞վ կսկսի կյանքը նոր կետից Եմենի ափերի մոտ առևտրային նավի վրա զինված հարձակում է եղել Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան (տեսանյութ) «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Կրիստենսենի հետ Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը «Չելսին» ավարտել է «Ատալանտայից» Մարկո Պալեստրայի տեղափոխությունը 

Վրաստանը կհրաժարվի՞ ՆԱՏՕ-ից

Բլոգոսֆերա

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում բավականին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Վրաստանում կրկին աշխուժացել են ռուսամետ ուժերը, իսկ արևմտյան ազդեցությունը գնալով թուլանում է: Միևնույն ժամանակ հասարակության մի մասի մոտ անհանգստություն կա առ այն, որ Վրաստանի գործող իշխանությունները համապատասխան քաղաքականություն չեն իրականացնում «ռուսական ագրեսիայի» դեմ, և հակառակ դրան, պասիվ շփումների ձևաչափ են կառուցել Արևմտյան գործընկերների հետ: Նման մոտեցումն են առաջ քաշում հիմնականում ընդդիմադիր հայացքներով հանդես եկողները և մասնավորապես՝ երկրի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը: Համանման դիրքորոշում է հաճախ արտահայտում նաև նախագահ Մարգվելաշվիլին, ինչը գուցե պայմանավորված է կառավարական վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններով:

Ինչևէ, փաստ է, որ 2012թ.-ի խշխանափոխությունից հետո Վրաստանը նախաձեռնեց Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հործընթաց, ինչն անխոս էսպես, թե էնպես անդրադառնալու էր ինչպես գործող իշխանությունների գործելաոճի, այնպես էլ տրամադրությունների փոփոխություններ էր առաջացնելու հանրության շրջանում՝ ի նպաստ ռուսների: Ներկայումս ականատես ենք լինում մի գործընթացի, երբ Վրաստանի արևմտյան ինտեգրացիան դժվար ժամանակներ է ապրում, և չնայած այն իրողությանը, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, ապա նաև մի քանի ամսից Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ն վերացնելու է վիզային արգելքը, միևնույնն է, Վրաստանի համար կարևորագույնն է մնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և անդամությունը այդ կառույցին, սակայն այդ ուղղությամբ Վրաստանի կողմից իրականացվող քայլերը նշանակալի կամ սպասված արդյունք չեն տալիս: Իսկ պատճառն այն է, որ հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ ընդունելու Վրաստանին իր կազմը: Այդ մասին նույնիսկ մի քանի օր առաջ հայտարարություն հնչեց կառույցի ղեկավարության կողմից, որով հաստատվեց, որ ՆԱՏՕ-ի մուտքի դարպասները փակ են Վրաստանի համար, քանի որ դա թույլ չի տա Ռուսաստանը: Նշանակում է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները կրկին հուսախաբ են անում Վրաստանին, և արդեն բացեիբաց:

Ավելին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կարծես ռուսներին հուշում է, որ եթե Թբիլիսիի հետ հարաբերությունները բարելավվեն, ապա Վրաստանը հնարավորություն կունենա անդամակցելու ՆԱՏՕ-ին: Ի՞նչ է դա նշանակում. այն որ ռուսները չեն անցնի այն սահմանը, որը կարող է բերել վերոնշյալ անդամակցությանը: Ստացվում է՝ ՆԱՏՕ-Ռուսաստան այդ խաղը ավելի է հեռացնելու Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիոն ճանապարհը: Այդ իրավիճակում Թբիլիսին ստիպված է լինելու կամ հաշտվել տվյալ իրողությունների հետ կամ ուղղակի հետ կանգնել վերոնշյալ գործընթացից և հույսը կտրել ՆԱՏՕ-ից:

Ի դեպ, ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Կլեպերի համոզմամբ՝ ռուսական ազդեցության մեծացումը Վրաստանում լրջորեն վնասում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացին: Կլեպերը սենատում ելույթի ժամանակ հնչեցրած իր այդ կարծիքին հավելել է, որ Ռուսաստանը շարունակելու է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա՝ ստիպելով վերջինիս հրաժարվել արևմտյան ինտեգրացիայից, և դա վտանգավոր է, քանի որ իրոք կարող է բերել նրան, որ Վրաստանը հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից:

Ավելորդ չէր լինի նաև հիշել, որ Վրաստանի իշխանությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում բավական խիստ հայտարարությւններով են հանդես գալիս՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունից պահանջելով հստակեցում՝ կապված ՄԱՊ-ի տրամադրումն ուշացնելու հետ: Մասնավորապես խորհրդարանի ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության նախարարն ընդգծել են, որ եթե ՆԱՏՕ-ն Վրաստանի նկատմամբ չփոխի իր դիրքորոշումը և չարագացնի անդամակցության գործընթացը, ապա վրաց հասարակությունը մեծ հիսթափություն կապրի, ինչն անխոս լուրջ հետևանքներ կունենա ինտեգրացիոն գործընթացների վրա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է դատարկ ստամոքսին սուրճ խմելու ծանր հետևանքների մասին Վաղը ՝ 18:30 -ին հանդիպում ենք Հակակոռուպցիոն դատարանում,որտեղ քննվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը. Շարմազանով Պաշտպանական ծախսերն ավելացնելու Բրիտանիայի վարչապետի ծրագիրը քննադատել են ֆինանսավորման պակասուրդի պատճառով Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին Ո՞ր կենդանակերպի նշանին է բախտ վիճակվելու հուլիսի 2-ին, ո՞վ կսկսի կյանքը նոր կետից Եմենի ափերի մոտ առևտրային նավի վրա զինված հարձակում է եղել Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին Հնդկաստանը վերացնում է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներըԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան (տեսանյութ)«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Կրիստենսենի հետ Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը «Չելսին» ավարտել է «Ատալանտայից» Մարկո Պալեստրայի տեղափոխությունը ԱՄՆ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՂազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն օգոստոսի 23-ինՆերդրվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՄեծ Բրիտանիան մտադիր է նոր գագաթնաժողով անցկացնել Եվրամիության հետՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են՝ արհեստական բանականության անվերահսկելի զարգացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպել է ծովային կենսաբազմազանության ոլորտի միջազգային կառույցների ղեկավարներինՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետոՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը ԿԲ-ում մեկնաբանել են բարձր տոկոսադրույքների նկատմամբ վերաբերմունքըԿառավարությունում բիզնեսի համար առավել շահավետ փոխադրումների տեսակ են առանձնացրելՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԺաննա Անդրեասյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ ԱֆիֆիինԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն 4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԿոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել էՍամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ)Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու ԹըրներինՀուլիսի 4-ին Երևանում կլինեն փակ փողոցներԱմենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆԵվրահանձնաժողովի խոսնակն ասել է՝ ինչով է պայմանավորված Ֆոն դեր Լայենի այցը Երևան ու Բաքու Լավրով․ Ռուսաստանը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հզորացմանըԶելենսկին Զալուժնիին Կիև է կանչել իշխանությունը կորցնելու վախի պատճառով. քաղաքագետ Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիՄոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026»Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործովՊՆ զինծառայողը կրակոցներ է արձակել․ 8-ամյա տղա է մահացել, ըստ հոր՝ երեխան գիշերը ջերմել է (տեսանյութ)Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանում է. Հանդիպել են հայ և թուրք գործարարները (տեսանյութ)Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էԲարձր դոզաներով վիտամին C-ն կարող է նվազեցնել ծանր վնասվածքներից հետո մահվան ռիսկը․ նոր տվյալներԱրևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան
Ամենադիտված