Օբամեյանգ-Մխիթարյան-Ռոյս հարձակվողական եռյակը գերազանցում է «Ռեալի» BBC եռյակին
Սպորտ
Եվրոպայում արդյունավետությամբ Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար հարձակվողական եռյակը` Օբամեյանգ-Մխիթարյան-Ռոյս երկրորդ տեղում է:
Ընդհանուր առմամբ գոլ+փոխանցում համակարգով Մարկո Ռոյսի (16 գոլ, 6 գոլային փոխանցում), Հենրիխ Մխիթարյանի (18+22) և Պիեր Էմերիկ Օբամեյանգի (31+8) ընդհանուր ցուցանիշը 101 է:
Եվրոպայում այս ցուցանիշով դորտմունդցիներին գերազանցում է միայն «Բարսելոնայի» հարձկավողական եռյակը (147): Մեսսին (29+14), Նեյմարը (23+21) և Սուարեսը (MSN) (41+19) : Երրորդ տեղում «Ռեալի» եռյակն է` Բենզեմա-Բեյլ-Ռոնալդու (BBC) (95): Այս մասին գրում է ruhrnachrichten.de-ն:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու