«Հայկական ժամանակ». Խոսրով Հարությունյանի որդին ԱԳ փոխնախարար է նշանակվելու
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչեւ վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար:
Հիշեցնենք, փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ՀՀ դիպկորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել եւ մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կունենանք նախարարի տեղակալ, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան