«Ժողովուրդ». Վարդգես Գասպարիին ազատ արձակելու միջնորդության տակ երեկ ստորագրել է 32 պատգամավոր
Հայկական Մամուլ
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդության տակ երեկ ստորագրել են 32 պատգամավորներ: Ուշագրավն այն է, որ ստորագրահավաքին միացել են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներ, այլ նաեւ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամներ ու նույնիսկ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:
Այսինքն՝ բոլորի համար ոչ միայն ակնհայտ է, որ Վարդգես Գասպարիի կալանավորումն անօրինական է, այլ նաեւ հասկանալի է, որ այդպիսով իշխանություններն իրենք են քաղաքացիական ակտիվիստներին սադրում եւս մեկ խնդրի առիթով պայքարի դուրս գալ: Ի դեպ, սահմանադրական հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու համար 17 պատգամավորի ստորագրություն էր հավաքվել անհրաժեշտ 27-ի փոխարեն:
Մանրամասները' «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից