Աբրահամը դիտարկում է Չուդինովի հետ մենամարտելու տարբերակը
Սպորտ
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չի բացառել Ֆյոդոր Չուդինովի հետ մենամարտելու տարբերակը, նույնիսկ այն բանից հետո, երբ մարզիկը կորցրել է WBA-ի վարկածով չեմպիոնական գոտին: Այս մասին բռնցքամարտիկն ասել է ТАСС-ի հետ զրույցում:
«Չուդինովը լավ մրցակից է, և մենք հիմա դիտարկում ենք այդ տարբերակը»,- ասել է Աբրահամը:
Նշենք, որ Չուդինովը 115:113, 115:113 միավորներով պարտվել է Ֆելիքս Շտուրմին՝ զիջելով WBA վարկածով չեմպիոնական կոչումը:
Աբրահամն իր առաջիկա մարտը կանցկացնի ապրիլին, Խիլբերտո Ռամիրեսի հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու