Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով են հանդես եկել Եվրախորհրդարանի պատգամավորները
Բլոգոսֆերա
Եվրախորհրդարանի պատգամավորները եվրոպական դիվանագիտութան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին կոչ են արել անհատական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ևս 28 անձանց դեմ՝ կապված Նադեժդա Սավչենկոյի գործի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
57 խորհրդարանականի կողմից ստորագրված նամակում թվարկվում են նրանք, ովքեր, խորհրդարանականների կարծիքով, «պատասխանատու են Սավչենկոյի առևանգման քաղաքական որոշման, նրան Ռուսաստանի տարածք տեղափոխելու, նրա ապօրինի կալանավորման և կեղծ մեղադրանքների ներկայացման համար»: Բացի այդ, քաղաքական գործիչների կարծիքով՝ պատժամիջոցներ պետք է սահմանվեն նրանց դեմ, ովքեր պատասխանատու են «համաշխարհային հանրության աչքում Ռուսաստանի գործողություններն օրինականացնելու համար»:
Բացի Պուտինից, այդ ցուցակում են հայտնվել նաև Ռուսաստանի Անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկին, ինչպես նաև մի շարք քննիչներ, դատավորներ և այլ անձինք:
Ուղերձը Twitter-ի իր էջում տեղադրել է լեհ եվրապատգամավոր Ացեկ Սարիուշ-Վոլսկին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը