Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին 

Վերաարժևորելով հայ-ռուսական հարաբերությունները…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, Երևանում կայացել է ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը, որին իրենց մասնակցությունն էին բերում այս կազմակերպության անդամ երկրների վարչապետները, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ինչ խոսք, այս նիստի հանդեպ հայաստանյան հասարակության դրսևորած հետաքրքրասիրությունն ավելի շատ պայմանավորված է ոչ թե դրա շրջանակներում քննարկված տնտեսական նախագծերի, անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկմամբ, այլ այն քաղաքական նշանակությամբ ու ենթատեքստով, որ իր մեջ ամփոփում է այն. բոլորն են հասկանում՝ ապրիլյան դեպքերից հետո այս կառույցի նշանակությունը սկսել է կարևորվել ոչ այնքան տնտեսական առումով, որքան՝ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական:

Այն, որ Անդրկովկասում փխրուն խաղաղության պահպանման գործում ռուսական կողմի ունեցած դերակատարությունն առանցքային է, խոստովանում են անգամ ՌԴ աշխարհաքաղաքական մրցակիցները՝ բացեիբաց հայտարարելով, որ Արևմուտքի ունեցած լծակները՝ ներազդելու տարածաշրջանի որոշ գործընթացների վրա, բավական սահմանափակ են: Աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում Մոսկվայի հավասարակշռված քաղաքականությունն այն միակ գրավականն է, առանց որի հուսալ, թե Անդրկովկասը երբևէ կարող է ապրել խաղաղության մեջ, կնշանակեր թերագնահատել տարածաշրջանին ամենամոտ գտնվող գերտերության ունեցած նշանակությունն ու լինել անտեղյակ աշխարհաքաղաքական պարզագույն օրենքներից:

Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, որոնք մեր տարածաշրջանում կայունության գլխավոր երաշխիքն են, ապա պետք է ասել, որ վերջին շրջանում Մոսկվայից եկող ազդակները մեզ թույլ են տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, ռուսական կողմի մոտ կա այն հստակ գիտակցումը, որ դրանց բարեկամական բնույթը որևիցե կերպ չի կարող դրվել հարցականի տակ, ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող կառուցվել ի հաշիվ հայ-ռուսականի: Այսպես' Դ.Մեդվեդևը նախագահ Սարգսյանի հետ Երևանում ունեցած հանդիպման ժամանակ, փորձելով պահպանել դրական ֆոնը, հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Կարևոր է, որ ձեռք բերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերը՝ երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար' հաշվի առնելով այն պայմանավորվածությունների պահպանումը, որոնք պատմականորեն ձեռք են բերվել 1994-95թթ., և, իհարկե, տարածաշրջանում ավելի ամուր խաղաղության ու ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու անհրաժեշտությունը: Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում»:

Հիմնական մեսիջը, որ կարելի է կարդալ այս խոսքի տողատակերում,թերևս, այն է, որ Մոսկվան գոնե տեսանելի ապագայում շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ որպես ելակետ ընդունում է 1994-95-ի խաղաղության պայմանագիրը. ինչ խոսք, սա դիրքորոշում է, որը արմատապես բխում է հայկական կողմի շահերից:

Ի դեպ՝ մի ուշագրավ փաստ ևս, բայց այս անգամ արդեն Կրեմլին վերաբերող. մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով, ինչպես գիտեք, հանդես էր եկել սկանդալային հայտարարւթյամբ, թե ռուսական կողմը, անկախ ամեն ինչից, շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին, խստորեն պատժվել է' հայերի հասցեին թույլ տված բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար. նյուանս, որը կարող է բավական խոսուն լինել:

Դե ինչ, հաշվի առնելով այն, որ մեծ քաղաքականության մեջ ոչինչ պատահական բնույթ չի կրում, իսկ իրադարձություններն էլ, որպես կանոն, ընթանում են նախապես մշակված սցենարով, վերջին մոսկովյան մեսիջները'ուղղված մեզ, կարելի է դրական համարել'հույսով, որ ռուսները հետզհետե ավելի են համոզվում' միջազգային հարաբերություններում չկան այնպիսի ունիվերսալ բանաձևեր, որոնք կարող են կիրառվել այս կամ այն դեպքում. մոտեցումը' ցուցաբերած մեկ տարածաշրջանում, կարող է բնավ էլ իրեն չարդարացնել աշխարհի մեկ այլ ռեգիոնում, ու «պղտոր ջրում ձուկ որսալու» արատավոր պրակտիկան կարող է թանկ արժենալ անգամ գերտերություններին, ինչի վտանգը, անխոս, վերջին շրջանում զգալի էր նաև Մոսկվայում. «խեր լինի»…

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը
Ամենադիտված