11 մետրանոցների շարքը դաժան է. Մյուլերը՝ «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակի մասին
Սպորտ
«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերն անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակին և նշել, որ իրենք արժանի էին տիտղոս նվաճելուն:
«Շատ ինտենսիվ խաղ էր: Ակնհայտ էր, որ բոլոր խաղացողների համար երկար մրցաշրջան էր: Խաղը շատ ուժ խլեց, սակայն Գերմանիայի գավաթի եզրափակչում միշտ էլ այդպես է լինում: 11 մետրանոցների շարքը դաժան է: Մենք արժանիորեն հաղթեցինք, չնայած հակագրոհների ժամանակ դորտմունդցիները կարող էին գոլ խփել: Ընդհանուր առմամբ, մենք ամբողջությամբ տիրում էինք նախաձեռնությանը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու