«Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր է Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ մրցաշրջան պահել թիմում
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր է ևս մեկ տարի թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես տեղեկացնում է Daily express-ը, Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» ստիպված կլինեն ևս մեկ տարի սպասել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:
Գերմանական ակումբի ղեկավարությունը որոշել է Մխիթարյանին ևս մեկ տարի թիմում պահել, քանի որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռանալու են երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ Մաթս Հումելսը և Իլկայ Գյունդողանը:
Դորտմունդյան թիմի ղեկավարությունն ցանկանում է ևս մեկ մրցաշրջան Մխիթարյանին թիմում պահել՝ անգամ առանց նրա հետ գործող պայմանագիրը երկարաձգելու, ինչը նշանակում է, որ Մխիթարյանը հաջորդ տարի կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու