Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

ՀՀ ԱԳ նախարարը բացահայտ կեղծիք է համարում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, անդրադարձել է Բրյուսելում մայիսի 23-ին կայացած ԵՄ և ԱլԳ նախարարական հանդիպման արդյունքներին և իբր հայկական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրանադրած հարցերն ու պատասխանները։

Հարց. Պարոն Նալբանդյան, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին Բրյուսելում այս հանդիպմանը։

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Արդեն կայացել է հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների երեք փուլ։ Խորանում է փոխգործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, նաև՝ ոլորտային համագործակցության՝ գիտության, կրթության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում. մենք միացանք «Հորիզոն 2020» և «COSME» ծրագրերին ։ Շարունակվում է շարժունակության բնագավառում համագործակցությունը, մենք քննարկում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը։ Ակտիվ են շփումները խորհրդարանական, տեղական իշխանությունների ձևաչափերով։ Այս բոլոր հարցերն այսօր քննարկման առարկա էին Բյուսելում։

Հարց. Եթե կարելի է, ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարց. Ալիևն այսօր Ստամբուլում նորից մեղադրանքներ է հնչեցրել նաև իբրև թե հակամարտության գոտում հայկական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Դա բացահայտ կեղծիք է։ Ղարաբաղի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հերքել է դա և պատրաստակամություն հայտնել դիտորդական առաքելություն ընդունելու՝ Բաքվի ստերը բացահայտելու, բայց նաև տեղում ծանոթանալու ադրբեջանական զինուժի կողմից կատարված հանցագործություններին։ Բաքվի կողմից այս կարգի բեմականացումները նպատակ են հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը շեղել Արցախի և Հայաստանի կողմից միջազգային տարբեր ատյաններ ներկայացված՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավու նքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։

Եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ, ապա պետք է չխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից տարիներ շարունակ առաջարկվող և Վիեննայում կրկին անգամ հավանության արժանացած՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, օր առաջ գործնական քայլեր կատարի դրա ներդրման ուղղությամբ։

Հարց. Բայց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարարում են, թե Վիեննայում Բաքուն միայն հանձնառություն է ստանձնել հրադադարի պահպանման վերաբերյալ, և որևէ այլ պարտավորություն, ինչպիսին է, օրինակ, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը, Ադրբեջանը չի ստանձնել։ Արդյո՞ք սա կանխատեսելի էր։

Էդվարդ Նալբանդյան. Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ՝ սևը սպիտակի վրա արձանագրված են այն հանձնառությունները և պայմանավորվածությունները, որոնք ստանձել են կողմերը։ Դեռ հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել:

Հատկանշական է, որ այդ հայտարությունների հեղինակներն են, ես կասեի, իրենց «մտքի գոհարներով» աչքի ընկնող արդբեջանական հայտնի պաշտոնյաները, ինչպես նաև հենց Ադրբեջանի ԱԳ նախարարի բնորոշմամբ՝ առանց մայրաքաղաքից ստացված հանձնարարականների ինքնագործունեությամբ զբաղվող Ադրբեջանի դեսպանները։

Փաստորեն, Բաքվի տրամաբանությամբ ստացվում է, որ գագաթաժողովին բոլոր ներկաները, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։

Դա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ միջազգային հանրությունը և Բաքուն խոսում են տարբեր լեզուներով։ Բաքվի փորձերը՝ որոշ պաշտոնյաների միջոցով հրամցնել իր շինծու վարկածները, ապարդյուն են։

Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է հնարավորինը՝ կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, պայմաններ ստեղծելու՝ շարունակելու համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված