Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին 

Մնում էր՝ նստեիք գլխներիս ու…

Վերլուծական

Հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմով պայմանավորված՝ հատկապես վերջին մի քանի տասնօրյակում մեզանում ամենաքննարկվող թեմաներից մեկը, թերևս, հայ-ռուսական հարաբերություններն են դարձել: Դրանց մասին հնչող կարծիքները բավական բազմազան են, տարբեր ու հաճախ հակասական. ոմանք դրանք դիտարկում են ֆեոդալ-վասալ հարաբերությունների ֆորմատում, ոմանք այդ հարաբերությունները համարում են մեծ ու փոքր եղբայրների միջև ձևավորված հարաբերությունների նման ջերմ ու անկեղծ, ոմանք էլ, առհասարակ, հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերություններին դեմ: Կողմ չլինելով ծայրահեղ մոտեցումներին ու համարելով, որ այդ հարաբերությունները, գոնե ներկա փուլում տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով, գործնականում այլընտրանք չունեն մեզ համար, կցանկանայինք, այնուամենայնիվ, դիտարկել մի բացասական երևույթ, որի ականատեսն ենք դառնում արդեն որերորդ անգամ. խոսքը, մասնավորապես, որոշ ռուս պաշտոնյաների կողմից նկատվող ոչ կոմպետենտ ու անպատասխանատու վարքագծի մասին է, ինչը չի կարող տարակուսանքի առիթ չհանդիսանալ:

Այսպես՝ պարզվում է՝ դիցուք Ռուսաստանի պետական Դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը սկսել է սրտնեղել ու իր անթաքույց դժգոհությունը հայտնել առ այն, որ Հայաստանը գոնե ինչ-որ հարցերում փորձում է պահպանել սեփական սուվերենությունն ու չի ցանկանում վերածվել, ասենք, Չեչնիայի ու ջանում է հարաբերություններ կառուցել ոչ միայն ՌԴ-ի, այլև՝ Արևմուտքի հետ. մարդը բողոքել է, թե ինչու պետք է Հայաստանի պառլամենտում լինի Եվրաինտեգրացիայի հանձնաժողով, իսկ ԵԱՏՄ-ի հետ կապված՝ ոչինչ:

Իսկ ահա ՌԴ Դաշնային ժողովի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովին էլ խիստ մտահոգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մեծությունն ու ի պատասխան լրագրողների կողմից հնչող մտահոգությունների, թե ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, պատասխանում էր, թե ՀՀ-ն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մեջ է մտնում, մի՞թե իրենք ըմբոստանում են:

Հիմա եթե վերլուծենք այս երկուսի ասածները, ի՞նչ պետք է ենթադրենք, ի՞նչ եք կարծում. մի՞թե ոչ այն, որ մեզ, պարզապես, ծաղրում են, շանտաժի ենթարկում ու փորձում «տեղը դնել». համաձայնե՛ք՝ ամենևին էլ ոչ բարեկամական ժեստ՝ մեր մեծ եղբայրների կողմից: Եթե խոշորացույցները՝ ձեռքներին՝ այս երկուսը ընկնեն ու ողջ հողագնդով մեկ փնտրեն Հայաստանից ավելի ռուսամետ երկիր, երկիր, ուր ՌԴ-ն ունի այսքան լծակներ, տեսնես կգտնե՞ն: Որքան տնտեսական հզորություններ, ռազմավարական օբյեկտներ, արժեք ներկայացնող բան կա այս երկրում, բոլորը հանձնել ենք ռուսներին, մնում է միայն ՀՀ գերբը փոխենք ու վերջ… Այնպիսի տպավորություն է, թե մեզ ձեռք են առնում, շանտաժ անում Ղարաբաղով ու մեր «ջգրու» «քիրվայություն» անում Բաքվի հետ: Մեկը չկա՝ հարցնի՝ ա՛յ ընկեր, հասկացանք, որ դաշնակիցներ ենք, հասկացանք, որ կես դար ժամկետով ռազմաբազա ունեք Գյումրիում, բայց մի՞թե կարելի է այսչափ ցինիկ լինել ու համեմատել անհամեմատելիները. ի՞նչ է՝ Ռուսաստանը դե ֆակտո պատերազմի մե՞ջ է Եվրամիության հետ, թե՞ Վաշինգտոնի միջուկային մարտագլխիկներն արդեն իսկ գործի են դրվել, մենք էլ ուխտադրուժի պես Հայաստանի տարածքը տրամադրել ենք ՆԱՏՕ-ական զորքերին… Իսկ տարածաշրջանում ստեղծված լարվածության ֆոնին ազերիների զենք վաճառել-չվաճառելու հարցը պետք է առհասարակ մեջտեղից վերացած լիներ, եթե ՌԴ-ն իրեն համարում է մարդասիրական արժեքներին հավատարիմ երկիր. ճիշտ հակառակին ենք ականատես դառնում՝ ցավոք:

Բայց այս անթույլատրելի մթնոլորտի բուն մեղավորը, մեր խորին համոզմամբ, ՀՀ արտգործնախարարությունն է, որը չափազանց պասիվ է իրեն դրսևորում հատկապես հայ-ռուսական հարաբերություններում տեղ գտած խութերի վերացման առումով. մի օր չբարեհաճեցին ինչպես հարկն է բողոքի նոտա հղել Մոսկվա՝ այդ երկրի կողմից թշնամուն զենք վաճառելու կապակցությամբ, մի օր դեսպանը չկանչվեց նախարարություն, ու հաշիվ չպահանջվեց նրանից՝ այս ամենի հետ կապված. ինչո՞ւ: Հարցն այս՝ բոլորիդ խորհելու թեմա…

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի
Ամենադիտված