Սուարեսը բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկության մեկնարկը
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում վնասվածք էր ստացել, բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությանը մեկնարկը, սակայն, այնուամենայնիվ, կկարողանա մասնակցել մրցաշարին: Մրցաշարը տեղի է ունենալու ԱՄՆ-ում:
«Սուարեսի ամբողջական ապաքինումը կտևի մոտ երեք շաբաթ: Իսկ տասն օրից Սուարեսի վիճակը կկայունանա, նա կկարողանա կամաց-կամաց աշխատել դաշտում և մեզ միանալ ԱՄՆ-ում»,- Ուրուգվայի հավաքականի բժիշկ Ալբերտո Պանի խոսքը մեջբերում է si.com-ը:
Ուրուգվայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլում կխաղա Մեքսիկայի (հուլիսի 6), Վենեսուելայի (հուլիսի 10) և Յամայկայի ընտրանիների հետ (հուլիսի 14):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու