Խադ քահանա Ղազարյանը կարգալույծ է արվել
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տնօրինության համար հիմք է հանդիսացել Խադ քահանայի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու փաստը և կանոնավոր ծառայության վերադառնալու ցանկության բացակայությունը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով՝ Վիգեն Ղազարյան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ