«Հրապարակ». «Դաբրո» չստացած Մարտուն Գրիգորյանը որոշել է՝ ում պետք է «տակից» պաշտպանել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Աշնանն սպասվող քաղաքապետի ընտրություններին, որպես ԲՀԿ-ի թեկնածու, Գյումրիում արդեն քարոզչություն և ծավալում 36-ամյա Արմեն Բադեյանը, որը ԲՀԿ-ին անդամագրվել Է դեռևս Ծառուկյանի ժամանակ։ Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ից դուրս եկած Մարտուն Գրիգորյանը, որը քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ, բայց դաբրո չստացավ, «տակից» որոշել Է պաշտպանել հենց Բադեյանին, որը Գյումրու ավագանու անդամ Է, 1991-ից զբաղվել Է ազատ ոճի ըմբշամարտով, ՀՀ բազմակի չեմպիոն է։
Երեկ պարզեցինք նաև, որ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանի ստեղծած «Գյումրեցու ոգի» կուսակցությունը մայիսի 17-ին ներկայացրել Է փաստաթղթերը Պետռեգիստրում գրանցվելու համար, սակայն դեռևս չի գրանցվել։ Ըստ օրենքի՝ գրանցման համար սահմանված է մինչև 1 ամիս, այսինքն՝ հունիսի 17-ը, որից հետո կսկսեն մարզային գրասենյակներ հիմնել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից