«Հրապարակ». Ինչո՞ւ է վերադարձել Սամվել Բաբայանը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել քաղաքական նպատակներով և չի մտնելու Վարդան Օսկանյանի կուսակցություն։ «Ինքն իր բնույթով ապաքաղաքական անձնավորություն է, եկել է Հայաստան՝ մնալու մտայնությամբ և այս երկու օրը հանդես կգա հարցազրույցով, իհարկե, ոչ պրոիշխանական կայքերից մեկում, և կմեկնաբանի թե՛ այցի նպատակը, թե՛ իր ծրագրերը»,- ասաց Կամանդույուշչիին մոտ կանգնած մեր աղբյուրը, ըստ որի ՝ Սամվել Բաբայանն անհանգիստ է ղարաբաղյան խնդրով և պատրաստ է իր օժանդակությունն ունենալ այդ խնդրում «Ինքն իրեն ավելի շատ այդ դաշտում է տեսնում»։
Ի դեպ, Ղարաբաղում ևս ոմանք կարծում են, որ նա հատկապես Ղարաբաղի հարցով է վերադարձել։ Երեկ Բաբայանի վերադարձին անդրադարձել է նաև ադրբեջանական haqqin.az–ը՝ հիշեցնելով նրա քրեական անցյալն ու ղարաբաղյան ժողովրդի՝ նրա պաշտոնավարման շրջանի սարսափները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան