Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին 

Սոցիալիստի «խերը»…

Վերլուծական

Հայաստանում օրեցօր խորացող աղքատության, սոցիալական անհավասարության մասին, թերևս, խոսել ենք բազմիցս, բազմիցս ենք մատնանշել այն գործոններն ու պատճառները, որոնք ընկած են մեր երկրում առկա սոցիալական անարդարության հիմքում՝ հաճախ ցույց տալով այն մեխանիզմներն ու գործիքակազմերը, որոնք գործի դնելով՝ հնարավոր կլիներ դուրս գալ այս լճացած իրավիճակից:

Բայց ինչպես կյանքն է ապացուցում, որքան էլ կատարյալ լինեն աղքատության ու սոցիալական բևեռացման դեմ գործածելիք մեթոդներն ու բանաձևերը, եթե իշխանությունները տրամադրված չեն երկրում ինչ-որ բան փոխելու ու սովոր են բացառապես քաղցր-մեղցր խոսքերով «բավարարելու» հասարակության օբյեկտիվ պահանջմունքները՝ առանց «մատը մատին տալու», ոչ մի գործիքակազմ էլ չի կարող մթնոլորտ փոխել երկրում: Ինչպես գիտեք, օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ արդյունավետ պետություն կառուցելու, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու, պետական ապարատի ծախսերը կրճատելու մասին հայտարարությամբ՝ շեշտադրում կատարելով հատկապես երկու ոլորտի վրա՝ կրթության ու առողջապահության:

Ինչպես ցույց տվեց կյանքը, սակայն, այդ հայտարությունը հակառակ ազդեցություն է թողել, ու կառավարությունում որոշ դեմքեր, մասնավորապես՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ելույթն այդ ընկալել է բոլորովին այլ կերպ, քան ենթադրվում էր. պարզվում է՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2016-17 ուսումնական տարվա վարձավճարները բավական բարձրացել են. որոշ ֆակուլտետներում թանկացումներ են նկատվում 30, որոշներում 50, մյուսներում 70, 100 հազարական դրամներով և այսպես շարունակ:

Դե ինչ, ինչպես կարելի է նկատել անգամ անզեն աչքով, դաշնակցական նորաթուխ նախարարը, եկած-չեկած, փորձում է սեփական «շտկումները» մտցնել մեր կրթության համակարգում՝ կյանքի կոչելով այնպիսի գաղափարներ, որոնք ոչ միայն վիճելի են, այլև հակասոցիալական, քանի որ եթե հանրակրթության մասով նրա ուղարկած «մեսիջները» գոնե ինչ-որ տեղ թողնում էին՝ բանավիճելու ու հակադիր կարծիքների համադրման արդյունքում խելամիտ եզրահանգման գալու, ապա այս մեկը, անկասկած, դուրս է մրցակցությունից, ու սոցիալիստ նախարարի հակահասարակական այս որոշման արդյունքում հասարակությունում կուտակվելիք դժգոհությունը իրեն երկար սպասել չի տա. սա՝ անխոս:

Ամենևին էլ հեծանիվ չենք լինի հայտնագործած, եթե ասենք, որ մեր երկրում օրհասական խնդիր է մնում ոչ միայն կրթության ընդհանուր մակարդակի բարձրացումն ու այն նոր, զարգացած աշխարհի չափանիշներին համապատասխանեցնելը, այլև, որ ամենակարևորն է, դրա մատչելիության ապահովումն ու բարձրագույն կրթությունը հասարակական լայն շերտերին հասու դարձնելը: Ուստի՝ հարցը, թե մկրտչյանական «բարեփոխումների» արդյունքում այս կարևորագույն խնդիրների լուծումը որքանով է իրական դառնում, թողնում ենք յուրաքանչյուրիդ բանականությանն ու ևս մեկ ավելորդ անգամ փաստում կյանքով ապացուցված այն ճշմրատությունը, որ այլ է անձը նախքան պաշտոն ստանձնելը և բոլորովին այլ էակ, երբ նստած է աթոռին. դաշնակցական նախարարների վերջին շրջանի գործելակերպն ու աշխատելաոճն ասվածի լավագույն ապացույցն են…

Դավիթ Բաբանով  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը
Ամենադիտված