ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգիրքի նախագիծն ընդունվեց
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ գումարել էր արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով 3 հարց՝ Ընտրական օրենսգրքի ընդունումը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծերը:
Ընտրական օրենսգրքի նախագիծը և հարակից փաթեթը երրորդ ընթերցմամբ ընդունվեց ձայների մեծամասնությամբ։ Ներկա պատգամավորներից կողմ քվեարկեց 102, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին։ Հրանտ Բագրատյանը ևս հայտարարեց իր դեմ քվեարկելու մասին, քանի որ, ըստ նրա, նախագծում շատ բացթողումներ կան։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ եթե անգամ հունիսի 1-ից հետո հաջողվի գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք ավելի կլավացնեն ԸՕ-ն, պատրաստ են հրավիրել արտահերթ նիստ և ներկայացնել առաջարկներ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ