Մոուրինյուի և Գվարդիոլայի դիմակայությունն անհավանական է լինելու. Անչելոտի
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնող Կարլո Անչելոտին, անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյուի նշանակելու տարբերակին՝ նշել է, որ դա ճիշտ որոշում կլինի անգլիական ակումբի ղեկավարության կողմից:
«Ճիշտ որոշում է, քանի որ Մոուրինյուն հիանալի գիտի Պրիմեր լիգան: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, իսկ մանչեսթերյան ակումբին պետք է այնպիսի մարզիչ, ով ունակ կլինի բարելավել թիմի խաղը՝ Լուի վան Գալի հետ երկու տարի աշխատանքից հետո: Մոուրինյուի շնորհիվ միգուցե նրանք կարողանան քայլ առաջ անել: Մոուրինյուի և Գվարիդոլայի դիմակայությունը անհավանական է լինելու: Այս երկու մասնագետներն աշխարհի լավագույն մարզիչների ցանկում են, և սա հետաքրքիր է լինելու երկու կողմերին էլ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է միջազգային մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու