Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը 

Հայաստանի ձկների ցեղասպանությունը (լուսանկարներ)

Վերլուծական

Հայաստանի Հանրապետությունում այսօր չափազանց քիչ են այն գետերն ու լճերը, ուր կարելի է գնալ սիրողական ձկնորսության համար ու ձուկ բռնել: Պատճառը ոստիկանության և, հատկապես, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գրեթե մշտական կամ կատարյալ անգործության պարագայում տարիներ շարունակ բազմաթիվ անձանց կողմից իրականացված ձկնագողությունն է:

Ընդ որում, այն վիճակը, որ այսօր կա, ոչ այնքան տարբեր թակարդների, ուռկանների, ցանցերի օգտագործման հետևանք է (դրանցով հնարավոր չէ եղած ձկնատեսակները հասցնել գրեթե բնաջնջման եզրին), որքան ձկնորսության համար բացարձակապես անթույլատրելի այնպիսի միջոցների գործածման, ինչպիսիք են էլեկտրահարումը, պայթեցումը և քլորային միացության կիրառումը:
Վերը նշված միջոցների կիրառումն արդեն ոչ թե ձկնորսություն, այլ ձկների զանգվածային ու բարբարոսական ոչնչացում է: Էլեկտրահարումից, պայթյունից շշմում, ցնցակաթվածի մեջ են ընկնում, քլորից թունավորվում են նաև ամենատարբեր չափերի մանրաձկները: Այսինքն' ոչնչացվում են գետում, լճում եղած բոլոր ձկնատեսակների բոլոր սերունդները, ցեղասպանվում են, ահռելի, իսկ որոշ դեպքերում անդառնալի վնաս է պատճառվում լճերի, գետերի ձկնային պաշարներին և մայր բնությանը:

Ասել, թե ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը և ոստիկանությունն ընդհանրապես ոչինչ չեն անում, սխալ կլինի: Երբեմն ստուգայցեր են իրականացնում, ստուգայցերով կամ առանց ստուգայցերի բռնում ձկնագողերին, միջոցներ ձեռնարկում նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Սակայն այդպիսի դեպքերը ձկնագողության իրական մասշտաբների համեմատ այնքան քիչ են, որ կարելի է համարել վերադասին զեկուցելու կամ քննադատողների բերանը փակելու համար անհրաժեշտ հերթապահ դեպքեր: Այսինքն' անհրաժեշտ ցուցանիշներ ապահովելու համար նախատեսված բացահայտումներ, որպեսզի հարկ եղած դեպքում հակադարձեն' ո՞վ է ասում, թե չենք պայքարում… Ըստ էության, ոչ թե ձկնագողության դեմ պայքար է իրականացվում, այլ ստեղծվում է այդ պայքարի երևութականություն:

Հերթապահ ցուցանիշ ապահոված այդպիսի դեպքերից մեկն էլ ստորև ներկայացվողն է: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Մատինյանը, Սարգիս Մատինյանի և Միքայել Մուսինյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, ձկներ ապօրինի արդյունահանելու դիտավորությամբ, 2016թ. ապրիլի 9-ին, ժամը 15:00-ից 17:00-ի սահմաններում օգտագործելով էլեկտրական փոխարկիչ, մարտկոց, կիրառել են ձկների զանգվածային ոչնչացման միջոց: Ըստ մեղադրական եզրակացության, զինված այս տեխնիկական միջոցներով ու ցանցերով, նրանք Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի վարչական տարածքով հոսող Ձորագետ գետից ապօրինի արդյունահանել են թվով 175 գետի կողակ և թվով 53 գետի բեղլու տեսակի ձկներ: Քր. գործի նյութերի համաձայն, նրանք պետությանն այդպիսով պատճառել են խոշոր չափերի վնաս, ընդհանուրը' 228 000 դրամի: Փաստորեն նրանք իրենց այսօրվա նեղ շահի համար մեծ վնաս են պատճառել գետին, և ո՞վ իմանա, թե նույն եղանակով դեռ քանի ձուկ կբռնեին, եթե չբռնվեին իրենք:
Վերը նշված արարքի համար Արթուր Մատինյանին, Սարգիս Մատինյանին և Միքայել Մուսինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի («Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը») 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով: Նշենք, որ տվյալ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի 621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
Ամենադիտված