Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Ղարաբաղյան հակամարտության նոր սպառնալիքները. Global Risk Insights

Համաշխարհային Մամուլ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի իշխանությունները կարող են փորձել օգտագործել երկրի ներքին և միջազգային իրավիճակը բարելավելու համար: Այդ մասին globalriskinsights.com կայքում գրում է Ելիսեյ Բոգուսլավսկին:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ ապրիլի 1-ին խոշոր բախումներ բռնկվեցին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ դառնալով 1994 թվականի հրադադարի վերաբերյալ համաձայնությունից ի վեր ամենասուր միջադեպը: Այս արյունահեղությունը երկու կարևոր հարցի է հանգեցնում. ի՞նչը դրդեց Բաքվին լայնամասշտաբ հարձակում գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերի վրա և որքանո՞վ է հավանական այն, որ դա պարզապես թեստ էր Ադրբեջանի զինված ուժերի և ղեկավարության համար՝ շրջանի վերջնական վերադարձի համար լայնամասշտաբ ռազմական արշավում ներգրավվելուց առաջ, հարցնում է հեղինակը:

Այս հարցերին պատասխանեու համար պետք է վերլուծվի Բաքվում տիրող իրավիճակը՝ դժվար ռիսկերի տեսանկյունից, որոնց բախվում է նախագահ Իլհամ Ալիևը: Դժբախտաբար, Ադրբեջանի համար 2014 թվականից հետո հայտնված տնտեսական, քաղաքական և ռազմական սպառնալիքների համակցումը Լեռնային Ղարաբաղի դեմ ավելի լայն հակամարտություն սկսելու որոշումը գրավիչ տարբերակ է դարձնում՝ Ալիևի ռեժիմի գոյատևման համար:

Ռադիկալացում

Ալիևի ռեժիմի հիմնական սոցիալ-քաղաքական վտանգները գալիս են նրանից, որ Ադրբեջանի էլիտաները խոշոր եկամուտներ են ստանում նավթից, ինչը կոռուպցիա է առաջացնում և խորը անվստահություն բնակչության կողմից՝ հող ստեղծելով ռադիկալ քաղաքական ընդդիմության համար: Նշվում է, որ իշխանությունները, մտահոգվելով «Արաբական գարնան» և Եվրամայդանի նախադեպերից, ուժեղացրել են ճնշումն իսլամական խմբերի վրա, որոնք քաղաքական փոփոխություն են խրախուսում:

Մտահոգիչ է նաև քաղաքական միջավայրի ռազմականացումը՝ որպես ռադիկալացման պատասխան: 2014-2015 թվականներին կտրուկ աճել է ռազմական և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների թիվը՝ մասնավորապես երկրի շրջաններում: Քաղաքական միջավայրի ռազմականացումը ստեղծում է «խուճապային մտածողություն»: Ռադիկալ բողոքի ալիքի բախվելու դեպքում՝ Ալիևը կարող է լայնամասշտաբ պատերազմը տեսնել որպես աննախադեպ ազգային միավորման հասնելու քայլ:

Անկում ապրող նավթի գները

Քարնեգի հիմնադրամի՝ Հարավային Կովկասի հակամարտությունների ու քաղաքականության հարցերով վերլուծաբան, քաղաքագետ Թոմաս դե Վաալի համաձայն՝ Ադրբեջանի էլիտան կոռումպացված կառույց է ստեղծել տասնամյակներ շարունակ՝ ուղիղ եկամուտ ստանալով նավթի վաճառքից՝ այդպիսով ավելի ու ավելի խորացնելով հարուստների և աղքատների տարբերությունը: Այս գործընթացը դադարեց 2014 թվականին՝ նավթի եկամուտների անկման հետ: Նավթի գների անկման հետևանքով դեպի երկիր ներկայիս եկամուտների հոսքը նվազել է 53,4%-ով: Բյուջեում նման կտրուկ կրճատումը կարող է հանգեցնել սոցիալական ծախսերի կրճատումների, նախևառաջ՝ առողջապահության և կրթության ոլորտում, ինչը Բաքուն ավանդաբար օգտագործել է քաղաքական իրավիճակը կայունացնելու համար: Բացի այդ, ադրբեջանական մանաթի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 33%-ով՝ հանգեցնելով 8% գնաճի:

Նավթի բարձր գների ժամանակաշրջանի խոշոր ձեռքբերումը մեծ ռազմական արդյունաբերական համալիրն է: Այնուամենայնիվ, այս համալիրն իրական քաղաքական ուժի վերածելու համար Բաքուն ստիպված կլինի օգտագործել դրա պոտենցիալն իրական մարտի դաշտում, ինչը մեծացնում է լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը:

Անվտանգության երկընտրանք

Անգամ ներքին գործոններն անտեսելու դեպքում Ադրբեջանը կարող է կրկին դրդապատճառ ունենալ պատերազմի համար, քանի որ այն այժմ կարող է դիտվել որպես անվտանգության միջավայրը բարելավելու հնարավորություն: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հսկայական ջանքեր են ներդնում իրենց ռազմական հնարավորությունները հզորացնելու համար: Սա փակուղի է ստեղծում անվտանգության հարցում: Այնուամենայնիվ, 2016 թվականին Ռուսաստանը փոխել է ուժերի հավասարակշռությունը՝ ռազմական վարկ տրամադրելով Երևանին, ինչն ավելացրել է 2016 թվականի Հայաստանի ռազմական բյուջեն 50%-ով: Ադրբեջանը կարող է որոշել հարձակվել՝ մինչև Երևանը ռուսական ֆինանսական աջակցությունը փոխակերպի իրական ռազմական ուժի:

Արտաքին կոնտեքստը

Վերջապես, տարածաշրջանային և միջտարածաշրջանային իրադրությունը նույնպես կարող է Ադրբեջանին դրդել գործել հիմա: Ուկրաինական ճգնաժամը նախադեպ է ստեղծել, որտեղ միջազգային համայնքը բարոյական քարտ բլանշ է տվել Կիևին պայքարելու անջատողականության դեմ: Այս նախադեպը կարող է դրդել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պայքարել ռազմական միջոցներով: Այս դեպքում Հայաստանի դիրքորոշումը, որը պահանջում է Ղարաբաղի ճանաչումը Ղրիմի նմանությամբ հանրաքվեի միջոցով, կթուլանա:

Մինչդեռ ապրիլի 6-ի հրադադարը հույս ներշնչող քայլ է, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ծայրահեղ լարված է մնում: Մինչև միջազգային հանրությունը չմեծացնի իր խաղաղարար ջանքերը Ղարաբաղում, Բաքուն հավանաբար կդիտարկի ներկայիս սրացումը որպես իր մարտահրավերները և ռիսկերը լուծելու միջոց և, ի վերջո, լայնամասշտաբ ռազմական հարձակում կգործի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված